Ուսանողները պրակտիկա են անցնում ատամնաբուժարանում

Gohar.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր պետք է ձևակերպել, երբ ատամնաբուժարանում պրակտիկա են անցնում ուսանողները: Պրակտիկան չի վարձատրվում:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

2 մեկնաբանություն - “Ուսանողները պրակտիկա են անցնում ատամնաբուժարանում

  1. Հարգելի Գոհար,
    Որպեսզի Ձեր (կազմակերպության) մոտ ուսանողները (պրակտիկա անցնող անձինք) չհամարվեն չձևակերպած աշխատողներ, պետք է առաջնորդվել ՀՀ Կ 25 հուլիսի 2013 թվականի N 1259-Ն Հավելված N 1-ի 4-րդ կետով՝
    գործատուի մոտ ուսումնական, արտադրական կամ գիտահետազոտական պրակտիկա անցնող ուսանողների կամ գործատուի մոտ վերապատրաստվող անձանց մասով, ԵԹԵ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԱՌԿԱ Է ՆՇՎԱԾ ՓԱՍՏԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ԱՊԱՑՈՒՅՑ (ԳՈՐԾԱՏՈՒԻ և ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ` ՊՐԱԿՏԻԿԱ ԱՆՑՆՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿ):

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *