22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Աշխ.օր.

Հոդված 167.

Ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը 1. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև, եթե աշխատողը1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.
2) ձեռք է բերում սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.
4) մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին
անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:
3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Լամարա
Լամարա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ շատ։

Լամարա
Լամարա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` Իմ դեպքում տարիներ են անցել։ Այս մասով ինչպես հասկանալ։ Չի՞ հասնում

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Լամարա

Եթե 2017-ը չեք գնացել այդ տարվանը պետք է հասնի ու արդեն 21-22 ժամանակահատվածինը: Այսինքն 2017-ի հաշվով պետք է արձակուրդի հրամանում նշվի որ տրամադրվում է որպես ուսուցչի արձակուրդ,լրացուցիչ արձակուրդի օրերն էլ հետը:

Լամարա
Լամարա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Մի բան էլ եմ հիշել։ Ֆիզից ֆիզ չի եղել ։ 2017վերջ և 2018 սկիզբ հինգ ամիս աշխատել եմ ։ Նոր եմ գնացել մյուս ֆիզ արձակուրդը։ 2018 ամիսների համար էլ կստանա՞մ արձակուրդային

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Լամարա

Դա արդեն կապված է աշխատանքային ժամանակահատվածի հետ 2017-2018թթ.,

Լամարա
Լամարա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ շատ, սպառիչ պատասխանների համար:

Էլմիրա
Էլմիրա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև Ձեզ, խնդրում եմ կպատասխանե՞ք իմ հարցին։ Ես աշխատում եմ դպրոցում և ֆիզ արձակուրդ եմ գնալու հունիսի սկզբին, կարո՞ղ եմ վարձատրվել ամառային արձակուրդի համար:

Լամարա
Լամարա
4 տարի առաջ
Ի պատասխան  Էլմիրա

Այո: Չվճարելու դեպքում դա մնում է որպես չօգտագործած արձակուրդ ու կվճարեն երբ վերադառնաք ֆիզից հետո։