Պահուստային կապիտալի ձևավորում

Ֆլորա.

ՍՊԸ-ի կանոնադրությամբ պետք է պահուստային կապիտալ ձևավորենք`շահույթից կատարվող տարեկան մասհանումների միջոցով: Այս դեպքում պե՞տք է արդյոք արձանագրություն գրենք կամ հրաման, թե՞ պարզապես միայն հաշվապահորեն ձևակերպենք, և արդյո՞ք ճիշտ է ձևակերպումը`
դտ 342
կտ 351
Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Պահուստային կապիտալի ձևավորում

  1. Հարգելի Ֆլորա, տարեվերջին, ֆինանսական տարին ամփոփելու համար հրավիրվում է ՍՊԸ-ի մասնակիցների տարեկան ժողով, որտեղ և համաձայն կանոնադրության հաստատվում են ընկերության պահուստային կապիտալի ձևավորմանն ուղղվող ֆինանսական միջոցների չափը, ինչպես նաև մասնակիցներին տրվող գումարների չափը` ըստ փայամասնակցության տոկոսի: Այդ բոլորն ամրագրվում են ժողովի որոշմամբ: Որի հիման վրա տալիս եք Ձեր նշված հաշվապահական ձևակերպումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *