Պահվու՞մ է արդյոք սոց. վճար

Մելինե.

Խնդրում եմ պատասխանեք, վերջնաշվարկի սոց վճարը 3% պահվում է, է թե ոչ: Գործատուի կողմից հաշվարկվում է պարտադիր սոց վճարը, թե ոչ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

33 thoughts on “Պահվու՞մ է արդյոք սոց. վճար

  1. Բարև Ձեզ Հերմինե,այս հարցը արդեն մի քանի անգամ արծարծվել է,կարդացեք և կգտնեք,ամեն դեպքում պատասխանեմ Ձեր հարցին,որ սոց 3% և գործատուի սոց չի պահվում

    0
  2. Օրենքով սահմանված դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):

    0
  3. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    36. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում օրենքով սահմանված դեպքերում (մասնավորապես` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում) գործատուն վարձու աշխատողին վճարում է արձակման նպաստ` օրենքով սահմանված կարգով և չափերով (առնվազն մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ առանձին դեպքերում` 2 շաբաթվա աշխատավարձի չափով, որը հաշվարկվում է վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձի չափից ելնելով): Վարձու աշխատողին վճարվող արձակման նպաստից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում: — ԱՐՁԱԿՄԱՆ ՆՊԱՍՏԻՑ!

    Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է վարձու աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ (աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե օրենքով կամ աշխատանքային պայմանագրով այլ կարգ նախատեսված չէ)` վերջնահաշվարկի օրը վճարելով աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները: Վարձու աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու սոցիալական վճարների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ: Վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով: – ԱՇԽ. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼԻՍ

    Կարող եք վերջ ի վերջո ասել, եթե աշխատողը ազատվում է ինքնակամ (ոչ թե արտադրական և այլ պատճառներով գործատուն է ազատում) պահվում է սոց. վճարներ հաշվարկվու՞մ են, թե` ոչ:

    0
  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
    ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏի
    «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    33-րդ կետով
    Օրենքով սահմանված դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):

    Ելենա ջան չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի փոխարեն ազատվելուց դրամական հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:

    0
  5. Հարգելիներ
    Հիմա ինչպես հասկանանք???? Ըստ 33-րդ կետի ամենամյա չօգտագործված արձակուրդի դրամական հատուցումից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում: Ըստ 36 կետի ոչ աշխատողի կամքով աշխատանքից ազատման դեպքում հաշվարկվում և վճարվում է արձակման նպաստ, որից կրկին սոցիալական վճարներ չեն հաշվարկվում, Բայց….. “Վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով”. Ճիշտ եմ ասում ոչինչ չհասկացա……. Ես չօգտագործված արձակուրդի գումարը միացնում եմ տվյալ ամսվա աշխատավարձին, “սահմանված ընդհանուր կարգով” հաշվարկում 3 տոկոսը, պահում աշխատավարձից, “սահմանված ընդհանուր կարգով” հաշվարկում գործատուի սոց. վճարը, երկուսը միասին վճարում բյուջե: Ոնց հասկացա սխալ եմ անում…….

    0
  6. Հերմինե ջան սխալես անում պետք է չհաշվարկես: Ամենամյա արձակուրդի օրերի փոխարեն ազատվելուց դրամական հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ մի հաշվարկի եթե ինչվոր խնդիրներ կառաջանան կարողես հանգիստ դիմել ինձ ես հարկային տեսուչներին կպատասխան եմ: իսկ եթե ձեր համար հակասությու է առաջացնում 33 և 36 կետերի մեջ կարողեք առաջնոռդվել
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ
    Հոդված 2
    գ) Ենթակետով
    Եթե Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են, ինչպես նաև հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից (գույքահարկի և հողի հարկի դեպքում` նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից) կիրառվում են հարկ վճարողի օգտին: 😉

    0
  7. Շնորհակալ եմ Արսեն: Անպայման կդիմեմ 🙂
    Իսկ ըստ Ձեզ Անհատական Հաշվետվություն Ձև Ֆ10-ում վերջնահաշվարկի գումարը որտեղ պիտի երևա? Եթե ԱՎՈՒՄ -ում, ապա սոց վճար տողում ինչ պիտի գրվի? ՍԱՏԲ-ն չի ընդունի էդ հաշվետվությունը, իմ կարծիքով:
    Թե ընդհարապես չպիտի Ձև Ֆ10-ում երևա էդ գումարը?

    0
  8. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ
    39. «Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները (ԱՎՈՒՄ)» սյունակում լրացվում է ըստ ամիսների հաշվարկված ԱՎՈՒՄ-ը: Արձակուրդային գումարները բաժանվում են համապատասխան ամիսների` գումարելով տվյալ ամսվա համար հաշվարկված աշխատավարձին:

    իսկ ինչը վերաբերվում է ԱՎՈՒՄ-ի մեջ ներռվում է վերջնահաշվարկի գումարը դայել համաձայն կառավարության N 352 որոշման համաձայն վերջնահաշվարկի գումարը նույնպես համարվում է ԱՎՈՒՄ
    ՑԱՆԿ
    ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՎԱUԱՐԵՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ UՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ)
    բ) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) եւ նպատակային (ուuումնական, պետական կամ հաuարակական պարտականությունների կատարման համար) տրամադրվող վճարովի արձակուրդի համար, ինչպեu նաեւ աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման դեպքում վճարվող աշխատավարձը.
    Իսկ սոց վճար տողում գրում եք համապատասխան հաշվարկված հարկի գումարը
    Հուսով եմ բավարար պատասխանեցի ձեր հարցին :

    0
  9. Այդքանը պարզ է, հարցս ուրիշ նպատակ ուներ: Օրինակով ասեմ. հունվար ամսում վճարվել է աշխատավարձ 30000 դրամ /հաշվարկվել է սոց վճար 9400 դրամ/ և հատուցում չօգտագործված արձակուրդի համար 10000 դրամ:
    Ձև Ֆ10-ում ինչա գրվում ԱՎՈՒՄ – 40000, սոց վճար-9400 ??????

    0
  10. Արսեն
    ՑԱՆԿ
    ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՎԱUԱՐԵՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ UՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ)
    բ) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) եւ նպատակային (ուuումնական, պետական կամ հաuարակական պարտականությունների կատարման համար) տրամադրվող վճարովի արձակուրդի համար, ինչպեu նաեւ աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման դեպքում վճարվող աշխատավարձը.
    Կներեք, բայց որտեղ եք էս կետում կարդում ամենամյա չօգտագործված արձակուրդի դրամական փոխհատուցում աշխատանքից ազատելի: Իսկ ես կարծում եմ դա ուղղակի սրան էր վերաբերվում ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
    Հոդված 168.

    Չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս

    Աշխատանքից ազատվելիս (բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով և 123-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերի) չօգտագործված ամենամյա արձակուրդը աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:

    Իսկ մեր կողմից քննարկվող

    Օրենքով սահմանված դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):

    Խնդրում եմ 352 որոշումը նորից նայեք,
    Մերը էս դեպքն է ՀՀ Աշխատանքային Օրենսգիրք Հոդված 170.

    Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը

    1. Ամենամյա նվազագույն արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:
    2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս` անկախ դրա գործողության ժամկետից: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

    0
  11. Արսեն
    Ես հետևություն եմ անում, որ չօգտագործված ամենամյա արձակուրդի դրամական հատուցումը ԱՎՈՒՄ չի, դուք ինչ եք կարծում?

    0
  12. Հերմինե իսկ եկամտահարկի հաշվետվության մեջ վոնց եք կարծում վերջնահաշվարկի գումարը գրելույեք թե ոչ ?

    0
  13. Արսեն
    Այո եկամտահարկի հաշվետվության մեջ պիտի գրվի հաստատ:
    Հ Ր Ա Հ Ա Ն Գ
    ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
    ԲԱԺԻՆ 1
    5. Հարկման նպատակով ֆիզիկական անձանց եկամուտների մեջ չեն մտցվում`
    ե) փոխհատուցման վճարները` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված նորմաների սահմաններում, բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների: Սահմանված նորմաներին գերազանցող փոխհատուցման վճարների գումարները մտցվում են հարկման ենթակա եկամուտների կազմի մեջ:

    0
  14. Ես դեմ չեմ որ այդ գումարը եկամտահարկով հարկվում է համաձայն
    <>
    Հոդված 9. Համախառն եկամտից նվազեցվող եկամուտները
    բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում փոխհատուցման վճարները, բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների:

    հարցս հետեվյալն է այսինքն եկամտահարկի հաշվետվության, որ տողում եք գրելու
    վերջնահաշվարկի գումարը եթե դուք այդ գումարը որպես ԱՎՈՒՄ չէք համարում ?

    օրինակ ԱՎՈՒՄ-ը կազմելե 120.0 իսկ վերջնահաշվարկը 20.0 հազար դրամ

    0
  15. Սոց վճարների հաշվետվության մեջ 13գ տողում` ԱՎՈՒՄ, գրենք միայն 120.0-ը , սոց վճար -23.6
    Եկամտահարկի հաշվետվության մեջ` 9-գ տողում` աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ գրենք 140,0, իսկ եկամտահարկը համապատասխանաբար կլինի 14,3

    0
  16. Հերմինե եթե դուք այդ գումարը որպես ԱՎՈՒՄ չեք համարում ինչու եք գրում 9-գ տողում ?
    եթե 9-գ տողում գրվում է
    [9ա], [9բ], [9գ] տողերում նշվում են տվյալ ամսում վարձու աշխատողներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում` վճարված նյութական օգնության և ապահովագրական նպաստների /բացառությամբ` հղիության ու ծննդաբերության նպաստների/ գումարների

    Հերմինե ջան անկեղծ ասած չհասկացա թե եկամտահարկի 14.3 հազ. ոնց ստացաք?
    եթե կարելիա միքիչ մանրամասն….

    0
  17. Արսեն, ես ճիշտն ասած վերևում արդեն ասել եմ թե ինչպես եմ մինչև հիմա հաշվարկել չօգտագործված արձակուրդի փոխհատուցումը /այսինքն սխալ/
    Դուք ասացիք/ ես էլ համոզվեցի, որ չպիտի սոց վճարներ հաշվեի էդ գումարների նկատմամբ/, հիմա ուզում եմ հասկանալ, թե որ հաշվետվության մեջ ինչը որտեղ պիտի գրվի, եթե սխալ ուղղության վրա եմ ասեք 🙂
    իմ կարծիքով, հենց նրա համար, որ 9-րդ տողում գրվում է տվյալ ամսում վարձու աշխատողներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում` վճարված նյութական օգնության և ապահովագրական նպաստների /բացառությամբ` հղիության ու ծննդաբերության նպաստների/ գումարների, էդ գումարը պիտի գրվի հենց 9-րդ տողում:
    Իսկ սոց վճարի հաշվետվության մեջ 13 տողում` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ (ԱՎՈՒՄ) իմ կարծիքով 20000-ը չպիտի մտնի, քանի որ այն սոց վճարի հաշվարկման օբյեկտ չի:
    Ինչ վերաբերվում է 14.3-ին ներողություն եմ խնդրում, պիտի գրեի 13.3
    8000+(140000-3600-30000-80000)*20%

    0
  18. Հերմինե սոցի հաշվետվության 11 տողում ասվում է Հաշվարկված ԱՎՈՒՄ-ը իմ կարծիքով այդ գումարը նույն պես համարվում է ԱՎՈՒՄ անկախ այն հանգամանքից թե դա հարկվում է թե ոչ պետք է երևա ԱՎՈՒՄ դաշտում:
    Նույնել վերաբերվում է Ֆ10-ին եթե այդ գումարը եկամտահարկի հաշվետվության մեջ եևում է որպես ԱՎՈՒՄ իմ կարծիքով ցանկացած հաշվետվության մեջ ել պետք է որպես ԱՎՈՒՄ երևա:
    Հերմինե ջան այս հարցով հարցում ուղարկի մեր վարչական մարմիններին համել ստույք պատասխան կստանանք 😉

    0
  19. 🙂
    Շնորհակալ եմ խորհրդի համար, բայց դրա կարիքը չունեմ:
    Ես մնում եմ իմ կարծիքին, մանավանդ որ ՀԾ հաշվապահը իմ ասած ձևով է լրացնում և Ֆ10-ը, և Եկամտահարկի հաշվետվությունը, և Սոցի հաշվետվությունը
    Հավատում եմ Հայկական Ծրագրերին 🙂

    0
  20. Ես եսքան վախտ չեմ իմացել որ ՀԾ-ն ելա տենց հաշվում թե չե ես ետքան չեյ վիճի Հերմինե ջան եսել եմ լիովին վսատհում
    ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ մեր շատ սիրելի ՀԾ-ին 😉 🙂

    0
  21. Արսեն,
    Այո մեր շատ սիրելի ՀԾ, ինչ կանեինք առանց էդ ծրագրի ?????? 🙂
    Ես էլ ճիշտն ասած չեմ իմացել, բլոգի էս հարցի պատասխանն եմ կարդացել ու փարձել……
    Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ ՀԾ-Հաշվապահում:
    https://www.accountant.am/?p=4492
    Բացեք ու նայեք ՀԾ աշխատակցի պատասխանը` Գրիգոր Մակիչյան,ՀԾ աշխատակից

    0
  22. Հերմինե ջան ՀԾ ն ապահովագրական նպաստնել չի արտահանում Ֆ10-ի մեջ
    ինչ կարծիքի եք չպետք է լրացվի այդ տողը ??

    0
  23. 🙂 Ճիշտ եք:
    Մեր շատ սիրելի Հայկական Ծրագրերը միշտ զգուշացնում են թե որ հաշվետվության մեջ ինչ տվյալներ չեն լրացվում համակարգի կողմից և մենք պիտքի լրացնեք. Այսպես`
    Անհատական հաշվետվություն (Ձև ֆ10)
    Դիտողություն: «Անհատական հաշվետվության» ոչ բոլոր տվյալներն են լրացվում համակարգի կողմից: Դրանք են` «Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում (վերջում)», «Սոց. վճարների հաշվին կատարված ծախսերը», «Չաշխատած օրեր» և «Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վճարած սոցվճարը»: Օգտագործողը ինքնուրույն պետք է այդ տվյալները հաշվարկի և ավելացնի հաշվետվության մեջ:

    0
  24. Հա վոնց հասկացա վերջնահաշվարկի համար բան չեն ասել ? 🙂
    Հերմինե ջան դուք լավ իրավաբան կլինեյք 😉

    0
  25. լուրջ???
    Թե ձեռ եք առնում????
    Ես դպրոցական տարիներից երազում էի իրավաբան դառնալ 🙂

    0
  26. Չե Հերմինե ջան ամենայն անկեղծությամբե եմ ասում Ձեր մոտ ետ համոզելու պահը լավա ստացվում:
    Դուք երևի հարկային մարմինների հետել խնդիր չեք ունենա ?;)
    Բա հետո ինչու մտափոխվեցիք

    0
  27. 🙂 Հարկային մարմինների հետ միշտ էլ խնդիր կա, էդ ինձնից լավ գիտեք: Բայց ես էդքան էլ շատ փորձ չունեմ նրանց հետ շփվելու, ժամանակի հետ երևի կսովորեմ խնդիրներ չունենալ, հույս ունեմ 🙂
    Չեմ մտքափոխվել, էդպես ստացվեց…………. մաթեմատիկական կրթություն ստացա, հետո էլ էսպես ստացվեց հաշվապահ եմ 🙂

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *