Պարզեցված շահութահարկի հաշվարկի լրացում

Քրիստինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալում`
1. Պարզեցված շահութահարկի հաշվարկը լրացնել հազա՞ր դրամներով
2. Պարզեցված շահույթահարկի հաշվարկի լրացման մեջ աղյուսակ 4-ում “տեսակարար կշիռ (%)” շարքում ի՞նչ է պետք լրացնել
Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Պարզեցված շահութահարկի հաշվարկի լրացում

  1. 1. Հաշվարկը լրացվում է դրամներով
    2. Աղյուսակում նշվում են հաշվետու տարում ռեզիդենտի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները (տոկոսով) համախառն եկամտի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման), ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C2591 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91/ համապատասխանում է «Մետաղական տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Աղյուսակ 4-ում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շահութահարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:

    0
    1. Թամարա ջան, եթե համախառն եկամուտս ամբողջությամբ առաջացել է ուսման վարձերի հիման վրա, ապա տեսակարար կշիռը աղյուսակում գրե՞մ 100:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *