Պե՞տք է արդյոք հաշվետվություն ներկայացնել

Արփինե.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ հուշել՝ եթե Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է Հասարակական կազմակերպություն, որը ֆինանսական շրջանառություն դեռևս չի իրականացրել, արդյոք այդ կազմակերպությունը պե՞տք է հաշվետվություն ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեին։ Եթե այո, ապա ի՞նչ պարբերականությամբ։ Շնորհակալ եմ։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Պե՞տք է արդյոք հաշվետվություն ներկայացնել

  1. Եթե աշխատող ունի գրանցված, ամեն ամիս պետք է հանձնի 189 ձևը զրոյական վիճակում: Եթե չկա գրանցված աշխատող, ուրեմն չի հանձնում: Հաջորդ տարվա մինչև ապրիլի 20-ը պետք է հանձնի շահութահարկի հաշվարկ զրոյական վիճակով: Կամ էլ պետք է տա անորոշ ժամանակով գործունեության դադարեցման դիմում:

  2. Եթե գրանցված աշխատող չունի, ապա պետք է միայն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 20-ը շահութահարկի զրոյական ուղարկի: Կարող եք ծավալել գործունեություն առանց վարձու աշխատողների, այսինքն՝ միայն անդամներով և հիմնադիրներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *