Անձը ցանկանում է բացել արագ սննդի շարժական կետ

Արտաշես.

Բարև ձեզ։ Նորաբաց ԱՁ ունեմ, ցանկանում եմ զբաղվել շարժական արագ սնունդով շրջաններից մեկում: Կխնդրեի մանրամասն բացատրել՝ որտեղից պետք է ձեռք բերել սննդի և ոգելից խմիչքների լիցենզիան, և ինչ գումար պետք է վճարել: Շնորհակալ եմ կանխավ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Մարինե
Մարինե
6 տարի առաջ

Բարև Ձեզ: Խմիչք-ծխախոտի թույլտվությունը տալիս է համայնքապետարանի առևտրի բաժինը: Դուք դիմում եք ներկայացնում, համապատասխան գումարը վճարում եք որոշակի ժամանակահատվածի համար և ստանում եք թույլտվություն այդ ժամանակահատվածում զբաղվելու վաճառքով: Արագ սննդի շարժական կետ բացելու թույլտվությունը դա հանրային սննդով զբաղվելու հայտարարություն է՝ ներկայացված էլեկտրոնային եղանակով:

Արա
Արա
6 տարի առաջ

Սննդի և ոգելից խմիչքների լիցենզիա գոյություն չունի: Ընդhանրապես Դուք հարկվում եք հարկման ընդհանուր համակարգով, միայն պետք է ոգելից խմիչք վաճառելու համար համապատասխան համայնքապետարանից ստանաք թույլտվություն, որի համար պետք է վճարեք եռամսյակային պետական տուրք, որը հաստատում է համապատասխան ավագանին:

Հայկանուշ
Հայկանուշ
6 տարի առաջ

Ըստ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի՝ տվյալ գործունեությունը լիցենզավորման ենթակա գործունեության մեջ չի մտնում: