Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է «Քաղաքաշինության ներկա և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին։
Անդրադառնալով ոլորտի ցուցանիշներին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ 2025 թվականին շինարարության ոլորտից պետական բյուջե վճարված հարկերը կազմել են 210 միլիարդ դրամ՝ աճելով 39 տոկոսով։ 2026 թվականի առաջին ինը ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 184 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 22 տոկոս աճ։
Դրական դինամիկա է արձանագրվել նաև կառուցապատողների մասով։ Մասնավորապես, 2025 թվականին նրանց կողմից վճարված հարկերը կազմել են 69 միլիարդ դրամ՝ աճելով 115 տոկոսով, իսկ 2026 թվականի առաջին ինը ամիսներին՝ շուրջ 70 միլիարդ դրամ՝ 40 տոկոս աճով։