Սահմանային չափը գերազանցելու դեպքում

Մարինե.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ աշխատում է հաստատագրված հարկով հանրային սննդի սպասարկման ոլորտում (ակումբ): Խնդրում եմ ասեք` եթե սահմանային չափը գերազանցում ենք, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Սահմանային չափը գերազանցելու դեպքում

  1. Հանրային սննդի օբյեկտի ապրանքաշրջանառությունը կազմել է 6800,0 հազ. դրամ: Քանի որ 1 մ2 -ի հաշվով եռամսյակի ընթացքում ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է սահմանային չափը՝ 200 հազ. դրամը (կազմել է 212,5 հազ. դրամ (6800,0 : 32 = 212,5)), ապա հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով կազմակերպությունը անցած եռամսյակի համար հարկերը կվճարի ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, իսկ վճարված 147375 դրամ հաստատագրված վճարի գումարը օրենքի 16 հոդվածի համաձայն ենթակա է հաշվանցման, ընդ որում՝ 88425 դրամը (147375 դրամի 60%-ը) ԱԱՀ-ի և 58950 դրամը (147375 դրամի 40%-ը) շահութահարկի գծով հարկային պարտավորությունների դիմաց (ԱԱՀ-ի մասով հաշվապահական ձևակերպումների ճշգրտումը կատարվում է 2.8. կետի և օրինակի համանմանությամբ):

    Հաջորդ ամիսների համար կազմակերպությունն ամեն դեպքում կատարում է հաստատագրված վճարներ՝ հաջորդ եռամսյակի արդյունքներով, նորից վերը նշված կարգով կատարելով համեմատություն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *