Սխալի ուղղում

Anna.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է, եթե տարվա սկզբին շահութահարկի մնացորդը սխալ եմ ցույց տվել` ցույց եմ տվել X գումար կրեդիտում, սակայն այդ գումարը եղել է դեբետում: Ինչպե՞ս կարելի է այն ճշտել: Խնդրում եմ մանրամասն բացատրել, թե որ հաշիվները պետք է կիրառել: Խնդրում եմ հարցիս շտապ պատասխանել: Նախապես շնորհակալություն բոլոր պատասխանների համար:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Սխալի ուղղում

  1. Աննա ջան, հասկանանք, թե որտեղ ես մնացորդը սխալ գրել` հաշվապահական որևէ ծրագրում, թե այլ տեղ: Եթե ծրագրում, ապա երբ մնացորդը մուտք ես արել, ուղղի կրեդիտի տեղը, դիր դեբետ, ինչ որ խնդիր չկա, ծրագիրը կհաշվարկի, եթե որևէ թղթի վրա, ջնջիր գրիր, ու նոր շարունակիր հաշվարկը:

    Հետո ի՞նչ է նշանակում` պետք է շահութահարկը լիներ դեբետում, ուզում ես ասել` քեզ մոտ գերավճար է ստացվել նախորդ տարվա վերջի արդյունքով: Այս ժամանակ կարող ես օգտվել 225 հաշվից: Գրիր այդ գումարը այդտեղ, այսինքն 225-ում, տարվա վերջում կանես կրեդիտ 225 դեբետ 524: Չգիտեմ` ինչքանով կարողացա օգտակար լինել:

  2. Հարգելի Անի, միգուցե չկարողացա ճիշտ բացատրել խնդիրը: Կփորձեմ նորից: Ես նոր աշխատող եմ, նախկին հաշվապահը հաշվեկշռի պասիվում գրել է տարվա վերջի դրությամբ պարտք շահութահարկի գծով, սակայն իրականում մենք գերավճար ենք ունեցել: Ես ուզում եմ իմանալ, թե որ հաշիվները պետք է կիրառել: Նույն սխալները կան նաև 521 և 221 հաշիվներում: Այսինքն սխալը գալիս է հաշվեկշռից, տարվա սկզբից: Խնդրում եմ իմացողներին արձագանքել և օգնել ինձ շտապ: Կանխավ շնորհակալ եմ:

    1. Աննա ջան, համոզվա՞ծ ես, որ նա այդքան սխալ է թույլ տվել: Գուցե դու ես շփոթում: Ինչևէ, ենթադրենք դու ճիշտ ես, եթե խոշոր կազմակերպություն չի ձերը, ապա հաշվեկշռի հանձնելը դեռևս 2010թ-ի համար պարտադիր չէր: Չնայած այդ նույն տվյալները անցնում են Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակ: Այդ դեպքում երևի թե պետք կլինի ճշգրտում տալը: Բայց մի հատ համոզվիր գործողություններիդ մեջ, նոր արա:

  3. Ես համոզված եմ, որ ճիշտ եմ: Սակայն ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ տալ սխալը ուղղելու համար: Եթե իմացողներ կան, խնդրում եմ արձագանքել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *