Սոցիալական վճարի հետ կապված

Արմենուհի.

Բարև ձեզ: Ինձ մի քանի հարց է հետաքրքրում.

1. Օրենսդրական փոփոխություններին լավ ծանոթ չլինելու հետևանքով հուլիս և օգոստոս ամիսներին սոց. վճարներ չեն կատարվել, և չի լրացվել դրանցից հրաժարվելու դիմումը: Արդյո՞ք դրանց ինչ-որ տուգանքներ կարող են լինել

2. Հնարավո՞ր է, որ մինչև օգոստոսի հաշվետվություններ տալը էլի հրաժարվեն սոց. վճար կատարելուց` լրացնելով համապատասխան դիմում

3. Ես աշխատում եմ 2 տեղում` գյուղապետարանի հաշվապահ և մասնավոր հիմնարկում: Հնարավո՞ր է արդյոք գյուղապետարանը սոց. վճար փոխանցի, իսկ մյուս հիմնարկից դիմում գրեմ և հրաժարվեմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Սոցիալական վճարի հետ կապված

  1. Եթե Դուք աշխատում եք համատեղությամբ, և մեկը պետական է, ապա ինքնըստինքյան Դուք համարվում եք սոց. վճար վճարող, և դիմումը չեք կարող ներկայացնել:

    0
  2. Բարև Ձեզ,

    Ոչ հնարավոր չէ հրաժարվել սոց. վճար կատարելու պարտականությունից, քանի որ Դուք աշխատում եք պետական հիմնարկում:

    Խորհուրդ ենք տալիս որքան հնարավոր է շուտ կատարել սոցիալական վճարի վճարումը հուլիս և օգոստոս ամիսների համար:

    Սոցիալական վճար վճարելու պարտականությունից կարող եք հրաժարվել գյուղապետարանից դուրս գալուց հետո միայն:

    ՀԱՐԳԱՆՔՈՎ`

    ԱՅ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

    http://www.iaccounting.am

    0
    1. Փաստորեն, եթե մինչև օգոստոսի 20-ը սոց. վճարից հրաժարվելու դիմում ներկայացվի, տվյալ անձի համար պետք է հուլիս և օգոստոս միսների համար սոց. վճարը փոխանցվի՞: Նշեմ, որ միայն ինձ համար չեմ հարցնում: Շնորհակալություն:

      0
  3. Պետական հիմնարկում աշխատողը, եթե ծնվել է 1974թ. հունվարի մեկից հետո, պետք է վճարի սոց.վճար, իսկ մասնավոր հիմնարկում աշխատողը կարող է մինչև 2014թ. դեկտեմբերի 25 էլեկտրոնային եղանակով դիմում ուղարկի հարկային տեսչություն և հրաժարվի սոց. վճար վճարելուց մինչև 2017թ. հուլիսի 1:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *