Սոց. վճարի հաշվարկ

Արմեն.

Բարև ձեզ, ներեցեք մի հարց ունեմ, այսպես, եթե կազմակերպությունը աշխատում է գործավարձով և յուրաքանչյուր աշխատող աշխատավարձ ստանում է գործը վերջացնելուց և հանձնելուց հետո, այսինքն 1,5 ամիսը մեկ և որի դիմաց նա ստանում է 70.000 դր աշխատավարձ, այդ դեպքում սոց. վճարը կատարվում է այդ 70.000-ից, թե՞ հաշվվում է ոչ թե 1,5, այլ 1 ամսով և վճարվում 46.666-ից:Խնդրում եմ պատասխանել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Սոց. վճարի հաշվարկ

  1. Բարև Ձեզ Արմեն: Ձեր հարցի պատասխանն, իմ կարծիքով, մանրամասն նկարագրված է այսպես կոչված “Սոցի Հրահանգում”: Ստորև ես հուշել եմ նշված հրահանգի համարն ու ամսաթիվը, որոնցով Դուք կգտնեք իրավական ակտը: Սակայն կցանկանայի հուշել նաև մի փոքրիկ նրբություն, որը նշված կարգում չկա: Բանն այն է, որ գործարքային ձևով վարձատրությունը նույնպես ժամկետ է ենթադրում, մասնավորապես դա ժամկետ է, որի ավարտը պայմանավորված է որոշակի աշխատանքների ավարտով, այն է` գործարքի առարկա հանդիսացող աշխատանքի: Այդ մասին կարող եք կարդալ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի` ժամկետները սահմանող հոդվածում:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ 30 մայիսի 2005 թ. ք. Երևան N 1-05/05-Ն
    Հ Ր Ա Մ Ա Ն
    «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    (Վերնագիրը փոփ. 08.12.08 N 13-Ն)

    Հարգանքներով`
    Էդիկ Սաիլյան
    “ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ” ՍՊԸ

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *