Սոց. վճարի հետ կապված

Մանուշ.

Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանամ, եթե աշխատողը գրանցված աշխատում է, ու նրա համար փոխանցվում է ամենամսյա սոցվճարը ու եկամտահարկը, ու նույն աշխատողը գրանցվում է մի ուրիշ հիմնարկում, օրինակ ԱՁ-ում, ապա անպայման ԱՁ-ն նույպե՞ս պետք է սոց. ու եկամտարակ փոխանցի: Ես լսել եմ, որ եթե մի հիմնարկում փոխանցվում է սոցվճար, ապա երկրորդ աշխատավայրում չի փոխանցվում սոցվճար:
Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Սոց. վճարի հետ կապված

  1. Բարև, սիրելի Մանուշ։ Եթե աշխատողը գրանցված աշխատող է նաև ԱՁ-ում, ապա անպայման պետք է նրա աշխատավարձից հաշվարկվի սոցի և եկամտահարկի գումարները։ Նա այդ դեպքում համարվում է համատեղությամբ աշխատող։

    0
  2. Հարգելի Մանուշ,
    անկախ այն հանգամանքից, թե անձը հանդիսանում մեկ կամ մի քանի ընկերությունների աշխատող, սոց. վճարն ու եկամտահարկը հաշվարկվում և վճարվում է օրենքով սահմանված կարգով, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները և եկամտահարկը:
    Տես Պարտադիր ոցիալական ապահովագրության մասին օրենք`հոդված 5 կետ 1:
    Եկամտահրկի մասին օրենք` հոդված 14:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *