Սոց. վճարի հետ վերադարձ

Սարգիս.

Բարև Ձեզ:
Այսպիսի մի հարց: Աշխատում եմ երկու գործատուի մոտ, և երկուսի կողմից վճարված տարեկան աշխատավարձը կազմում է 5 միլիոն դրամից ավել: Նպատակային սոց. վճար վճարող եմ: Ճի՞շտ է, որ որոշակի չափից ավել վճարված սոց. վճարը կարելի է ետ ստանալ: Եթե այո, ապա որքա՞ն է չափը, ի՞նչ ընթացակարգով: Կխնդրեի հնարավորինս մանրամասն:
Աշխատավարձը նկատի ունեմ հաշվարկային:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Վճարված սոց. վճարը հետ ստանալու դրույթ օրենքը չունի, 2 գործատուներից եք ստանում եկամուտ ու 5-6 միլիոն: Ամսեկան 500000-ի շեմը կարող է կիրառել ձեր գործատուներից մեկը ումից 500000+ հաշվարկային գումար եք ստանում:

Սարգիս
Սարգիս
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=121964
Սա կբացատրեք ի՞նչ է։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Սարգիս

Տեսեք՝ գրել էի չէ որ ամսական 500000-ի շեմը կարող է կիրառել ձեր գործատուներից մեկը ումից 500000+ հաշվարկային գումար եք ստանում: Հիմա այս կետը ինչ է ասում
15. Մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակցին վերադարձման ենթակա չեն, եթե մասնակցի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերին համապատասխան հարկային մարմին է ներկայացվել սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը (սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական և տարեկան առավելագույն շեմերը) չկիրառելու մասին դիմում:
Ճշտեք, թե ձեր գործատուներից որից որ 500000+ ստանում եք, որն է այս սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը (սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական և տարեկան առավելագույն շեմերը) չկիրառելու մասին դիմումը ներկայացրել հարկային: Նոր դրանից հետո պարզ կլինի ունեք հետվերադարձի գումար, թե ոչ:

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

Ստանումեմ երկու գործատուներից145000