Սոց. վճարի պահում վերջնահաշվարկից

Նաիրա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, վերջնահաշվարկից սոց. պահում կատարում են արդյոք:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

20 thoughts on “Սոց. վճարի պահում վերջնահաշվարկից

  1. «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ 33 կետ`
    Օրենքով սահմանված դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):

    0
  2. Ոչ սոց պահում չի կատարվում համաձայն ստորև նշված հրահանգի 33 կետի 5-րդ պարբերության:
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
    ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
    30 մայիսի 2005 թ.
    ք. Երևան
    N 1-05/05-Ն
    Հ Ր Ա Մ Ա Ն
    «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    33 կետ 5-րդ պարբերություն
    Օրենքով սահմանված դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):
    Ընդհանուր այդ հրահանգը կարող եք նայել հետևյալ հղման մեջ
    http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=39790&DocID_AM=39790&DocID_RU=0&DocID_EN=0
    Հարցերի դեպքում խնդրում եմ գրեք սիրով կպատասխանեմ:

    0
  3. Վերջնահաշվարկ ասելով ի նկատի ունեմ չօգտագործած արձակուրդային օրերի հատուցումը, և ոչ թե վերջին օրերի աշխատավարձը:

    0
  4. Նաիրա ջան, վերջնահաշվարկից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում։ Այդ մասին կարող ես կարդալ ՀՀ ԿԱ ՀՊԾ 30.05.05թ. թիվ 1-05/05-Ն հրամանում։

    0
  5. Վերջնահաշվարկից սոց. վճար պահել պետք չէ. այն աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոց չէ, այլ դրամական հատուցում չօգտագործված արձակուրդային օրերի դիմաց:

    0
  6. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է վարձու աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ (աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե օրենքով կամ աշխատանքային պայմանագրով այլ կարգ նախատեսված չէ)` վերջնահաշվարկի օրը վճարելով աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները: Վարձու աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու սոցիալական վճարների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ: Վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:

    0
  7. Հերմինե, Ձեր անվան մեջ ինչ-որ տարբերակվող բան ավելացրեք, որպեսզի մեզ իրարից հնարավոր լինի տարբերել

    0
  8. Իսկ կարողեք ասել եթե սոց. վճարներ չեն պահվում իսկ եկամտահարկը պահվում է անձնական նվազեցումով թե ինչպես

    0
  9. «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ
    36 կետ 2-րդ պարբերություն, կատարվում են սոց.պահումներ:

    0
  10. Հարգելի Նաիրա

    Նախ, վերջնահաշվարկը գործողություն է, որի ժամանակ ազատվող աշխատակցի համար արվում են վերջնական հաշվարկներ՝ նրան հասանելիք գումարները հաշվարկելու և վճարելու համար։
    Իսկ աշխատանքից ազատվելու ժամանակ աշխատակցին կարող են վճարվել հետևյալ գումարները՝
    1. աշխատավարձ աշխատած, բայց չվճարված օրերի համար,որից կհաշվարկվի և՜ ե/հ և՜ սոցվճար (ՀՊԾ 30.05.05,1-05/05-Ն,36 կետ 2-րդ պարբերություն)
    2. հատուցում չօգտագործված արձակուրդի համար՝ հաշվարկվում է միայն ե/հ, սոցվճար չի հաշվարկվում (ՀՊԾ 30.05.05,1-05/05-Ն,33-րդ կետ 5-րդ պարբերություն)
    3. որոշ դեպքերում աշխատակցին կարող է վճարվել արձակման նպաստ, որից հաշվարկվում է միայն ե/հ, սոցվճար չի հաշվարկվում (ՀՊԾ 30.05.05,1-05/05-Ն,36-րդ կետ 1-ին պարբերություն)

    Չի բացառվոում, որ վերջնահաշվարկի ժամանակ աշխատողի համար հաշվարկվեն և նրան վճարվեն այլ գումարներ ևս։ Յուրաքանչյուր այդպիսի դեպքի համար էլ, ինչպես նախորդ երեք դեպքերում պետք է տեսնել թե ինչ է ասում օրենսդրությունը այդ գումարներից ե/հ կամ սոցվճարներ հաշվարկելու և վճարելու մասին։

    0
  11. Հարգելի Նաիրա
    նախորդ գրության մեջ 3-րդ դեպքի համար տեղ էր գտել անճշտություն

    3. Աշխատանքից ազատման դեպքում վճարվող արձակման նպաստը «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի ժե) կետի համաձայն հանդիսանում է համախառն եկամտից նվազեցվող եկամուտ, հետևաբար այդ գումարից չի հաշվարկվում ո՜չ ե/հ և ոչ էլ սոցվճար։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *