ՍՊԸ հիմնադրում

Արմեն.

Բարև ձեզ,խնդրում եմ ասեք, թե ինչ փաստաթղթեր են պետք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բացելու համար ու որտեղից կարող եմ գտնել դրանք,մեկ էլ ուրիշ ինչ է անհրաժեշտ այն բացելու համար:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “ՍՊԸ հիմնադրում

  1. Հավելված Բ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇԸ

    Տպագրված է ընդամենը 5 օրինակ

    ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Օրինակ _____
    «__________________________» ԳՐԱՆՑՎԱԾ Է
    Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
    ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ
    “____” _____________200 թ. գրանցման թիվ___________
    Հիմնադիր ժողովում
    տնօրեն` “____” _____________200 թ.
    վկայական _________
    Պետական Ռեգիստրի ____________________
    տարածքային բաժնի պետ
    __________________________

    «______________________________»
    ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
    ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    2
    _______________________________________________________________________________________________________

    1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    1.1. «___________________» սահմանափակ պատասխանաըվությամբ ընկերությունը (հետագայում` Ընկերություն) համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է սույն կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն Ընկերության պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են Ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
    1.2. Ընկերության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (պետական գրանցման) և դադարում է լուծարման ավարտի (լուծարման մասին պետական գրանցամատյանում գրառման) պահից:
    1.3. Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով), դրոշմներ և բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու ֆիրմային այլ վավերապայմաններ:
    1.4. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք), «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների» մասին ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:
    1.5. Ընկերության մասնակիցների և Ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են Օրենքով և սույն կանոնադրությամբ:
    1.6. Ընկերությունն իր պարտավորություններով պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Ընկերությունը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար:
    1.7. Հայաստանի Հանրապետությունը և համայնքները պատասխանատվություն չեն կրում Ընկերության պարտավորությունների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության և համայնքների պարտավորությունների համար:
    1.8. Ընկերության ֆիրմային անվանումն է`
    հայերեն լրիվ` «__________________________» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
    կրճատ` «__________________________» ՍՊԸ
    ռուսերեն լրիվ` Общество с Ограниченной Ответственностью ”_______________________________”
    կրճատ` ООО ”_________________________________”
    անգլերեն լրիվ` “__________________________________” Limited Liability Company
    կրճատ` “__________________________________” LLC
    1.9. Ընկերության գտնվելու վայրը և փոստային հասցեն է`
    _____________________________________________________________________________________________:
    2. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

    2.1. Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեություն (այդ թվում` ____________________________) իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:
    2.2. Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են`
    -____________________________________________________________________________,
    -____________________________________________________________________________,
    -____________________________________________________________________________,
    -____________________________________________________________________________,
    -____________________________________________________________________________,
    -____________________________________________________________________________:
    2.3. Ընկերությունը կարող է իրականացնել օրենքով չարգելված ցանկացած տնտեսական գործունեություն: Օրենքով սահմանված գործունեության առանձին տեսակներով ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի (հատուկ թույլտվության) առկայության դեպքում` լիցենզիա ստանալու պահից կամ նրանում նշված ժամկետում: Եթե լիցենզիայի հատկացման պայմաններում նախատեսված է, որ ընկերությունը բացի լիցենզավորվող գործունեությունից այլ գործունեությամբ զբաղվել չի կարող, կամ սահմանափակումներ են դրվում գործունեության առանձին տեսակներով զբաղվելու վրա, ապա Ընկերությունը լիցենզիայի գործունեության ժամկետում իրավունք չունի զբաղվել այլ գործունեությամբ, բացառությամբ լիցենզիայով նախատեսվածների կամ այն գործունեություններով, որոնց մասին նշված է լիցենզիայի մեջ:

    Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն
    3
    ____________________________________________________________________________________________________________________

    3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ
    ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    3.1. Պետական գրանցման պահից Ընկերությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
    Ընկերությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
    Ընկերությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բանկային հիմնարկություններում ` հաշվարկային հաշիվներ (դրամով, տարադրամով):
    3.2. Ընկերությունը կարող է լինել այլ ընկերության (այդ թվում` դուստր և կախյալ) հիմնադիր (մասնակից), բացառությամբ Օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:
    3.3. Ընկերությունն իրավունք ունի ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր և ներկայացուցչություններ), ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների տարածքում:
    Կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար Ընկերությունը կարող է ստեղծել հիմնարկ:
    Ընկերության առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները իրավաբանական անձինք չեն և գործում են Ընկերության հաստատած կանոնադրությունների հիման վրա, իսկ նրանց ղեկավարները գործում են Ընկերության լիազորագրի հիման վրա:
    3.4. Ընկերությունն իրավունք ունի.
    -Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտը կամ այլ օգտակար արդյունքը,
    -ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ բանկային և առևտրային վարկեր, այդ թվում` արտարժույթով, օրենսդրությամբ սահմանված կարգով իր անունից թողարկել և տարածել արժեթղթեր,
    -օտարել, վարձակալության տալ, փոխանակել, օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով փոխանցել գույքային իրավունքներ, լինել գրավառու և գրավատու,
    -օրենսդրությամբ սահմանված կարգով արտահանել և ներմուծել գույք, արտադրված, գնված և այլ օրինական ձևով ստացված արտադրանք, ծառայություններ մատուցել և աշխատանքներ կատարել օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) կազմակերպությունների և քաղաքացիների համար, օգտվել նրանց կատարած աշխատանքներից և մատուցած ծառայություններից, այլ պետություններում նրանց օրենսդրությանը համապատասխան իրականացնել ներդրումներ, ստեղծել իրավաբանական անձինք և (կամ) անդամակցել իրավաբանական անձանց և (կամ) օգտվել օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
    3.5. Ընկերությունը պարտավոր է.
    -օրենսդրությամբ կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնել հաշվապահական հաշվառում և ներկայացնել վիճակագրական հաշվետվություն,
    -աշխատանքնային պայմանագրեր կնքել Ընկերության աշխատակիցների հետ,
    -պատասխանատվություն կրել և փոխհատուցել իր կողմից հասցված վնասը` կնքած պայմանագրերը չկատարելու կամ հարկ եղածին պես չկատարելու, այլ անձանց սեփականության իրավունքը խախտելու համար,
    -օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել Ընկերության սնանկացման մասին այն դեպքում, երբ հնարավոր չէ բավարարել պարտապանների պահանջները,
    -ապահովել Ընկերության փաստաթղթերի (Ընկերության կանոնադրության, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթերի, Ընկերության ներքին փաստաթղթերի, առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների, տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, կառավարման մարմինների նիստերի արձանագրությունների, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթերի) պահպանումը:
    -կրել օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորություններ:

    Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն

    4
    ______________________________________________________________________________________________________________

    4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    4.1. Ընկերության մասնակիցներ են համարվում այն անձինք, ովքեր նշված են սույն կանոնադրության հավելվածում: Մասնակիցները կարող են փոփոխվել Ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով` մասնակիցների ընդունման, ազատման, հեռացման, ամբողջ բաժնեմասի օտարման միջոցով, ինչպես նաև մասնակցի ամբողջ բաժնեմասի վրա բռնագրավում տարածելու դեպքում:
    4.2. Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն`
    -Օրենքով կամ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը,
    -տեղեկատվություն ստանալ ընկերության գործունեության մասին, ծանոթանալ հաշվապահական հաշվառման, հաշվետվությանը, Ընկերության արտադրատնտեսական գործունեության այլ փաստաթղթերի հետ,
    -ստանալ Ընկերությունից ստացվող շահույթի (դիվիդենտի) մասը,
    -հանդես գալ առաջարկություններով Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովում,
    -Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովում քվեարկել իրեն պատկանող լրիվ վճարված բաժնեմասերի ձայների չափով,
    -Ընկերության լուծարվելու դեպքում ստանալ շահույթի իր մասը,
    -Ընկերության լուծարվելու դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած գույքի մասը կամ դրա արժեքը,
    -ցանկացած ժամանակ դուրս գալ ընկերությունից (անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից),
    -հայցով դիմել դատարան` Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով,
    -Ընկերության միջոցների հաշվին Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում անվճար ստանալ համապատասխան քանակությամբ բաժնեմասեր,
    -օգտվել օրենքով և Ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
    4.3. Ընկերության մասնակիցները պարտավոր են`
    -սույն կանոնադրությամբ կամ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ սահմանված կարգի համաձայն կատարել ներդրումներ,
    -չհրապարակել գաղտնի տեղեկություններ Ընկերության գործունեության վերաբերյալ,
    -կատարել Ընկերության նկատմամբ ստանձնած պարտավորությունները,
    -պահպանել սույն կանոնադրության դրույթները:
    4.4. Ընկերության մասնակիցը (մասնակիցները), որը (որոնք) գումարային առումով տնօրինում է (են) ընկերության առնվազն 10 տոկոս բաժնեմասը, իրավունք ունի (ունեն) դատական կարգով պահանջել ընկերության այլ մասնակցի հեռացումն ընկերությունից, եթե նա իր գործողություններով կամ անգործությամբ դժվարացնում է կամ անհնարին է դարձնում ընկերության բնականոն գործունեությունը:
    Ընկերությունից հեռացված մասնակցի բաժնեմասն անցնում է ընկերության տրամադրության տակ:
    Ընկերությունը պարտավոր է հեռացված մասնակցին վճարել բաժնեմասի արժեքը սույն կանոնադրության 4.5. կետով սահմանված կարգով:
    4.5. Ընկերությունից դուրս եկող մասնակցի բաժնեմասը դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից փոխանցվում է ընկերությանը:
    Ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու հետ կապված հաշվարկները կատարվում են հետևյալ կարգով.
    • վճարվում է կանոնադրական կապիտալում նրա բաժնեմասի (կանոնադրական նրա ավանդի ոչ լրիվ վճարման դեպքում` վճարված մասին համապատասխան բաժնեմասի) արժեքը,
    • բաժնեմասի արժեքը որոշվում է դուրս գալու մասին դիմումը ներկայացնելու պահին ընկերության վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունների հիման վրա,
    • մասնակցին նրա համաձայնությամբ կարող է տրվել նրա բաժնեմասի արժեքին համապատասխան գույք` ընդհանուր ժողովի որոշմամբ,
    • եթե որպես ավանդ ներդրվել է գույքի օգտագործման իրավունք, ապա ընկերությունը պահպանում է այդ իրավունքը մինչև օգտագործման իրավունքի ժամկետի ավարտը,
    • մասնակիցը պարտավոր չէ վերադարձնել իր կողմից բարեխղճորեն ստացած շահույթը:
    Ընկերությունը պարտավոր է մասնակցին վճարել բաժնեմասի արժեքը ընկերությունից դուրս գալու մասին դիմումը ներկայացնելու պահից` 6 ամսվա ընթացքում:

    Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն
    5
    _____________________________________________________________________________

    5. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՓՈԽԱՆՑԵԼԸ

    5.1. Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն իրենց սեփականությունը հանդիսացող բաժնեմասերը (դրանց մասը) օտարել կամ այլ` օրենքով չարգելված ձևով, այլ անձանց փոխանցել Օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, մյուս մասնակիցներն ունեն այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք: Մասնակիցների կողմից իրենց վաճառվող բաժնեմասեր ձեռքբերման նախապատվության իրավունքը չիրականացնելու դեպքում բաժնեմասերը կարող են օտարվել երրորդ անձանց:
    Օրենքով նախատեսված բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքի զիջում չի թույլատրվում:
    5.2. Երրորդ անձանց օտարման անհնարինության դեպքում, Ընկերությունն ինքը պարտավոր է ձեռք բերել մասնակցի բաժնեմասը, այն իրացնել մեկ տարվա ընթացքում այլ մասնակիցների կամ երրորդ անձանց կամ որոշում ընդունել բաժնեմասի չբաշխված մասի մարման ճանապարհով Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին:
    5.3. Մասնակիցների նախապատվության իրավունքի (այլ մասնակիցների կողմից վաճառվող բաժնեմասերի ձեռքբերման) իրականացման ժամկետը սահմանվում է 15 օր:
    5.4. Ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասերն անցնում են Ընկերության մասնակից քաղաքացիների ժառանգներին և իրավաբանական անձանց իրավահաջորդներին միայն ընկերության մնացած մասնակիցների միաձայն համաձայնությամբ: Ընդ որում, բաժնեմասն անցնելու համար համաձայնություն չտալու, ինչպես նաև ժառանգի (իրավահաջորդի) բաժնեմասից հրաժարվելու դեպքում, դրա արժեքի վճարումը կատարվում է սույն կանոնադրության 4.5. կետում սահմանված կարգով:

    6. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ, ԿԱՊԻՏԱԼՆԵՐՆ ՈՒ ՇԱՀՈՒՅԹԸ
    6.1. Ընկերությունը հանդիսանում է սեփականատեր`
    -Ընկերության հիմնադիրների (մասնակիցների) ավանդների և դրանց հաշվին ստեղծված գույքի
    -Ընկերության տնտեսական գործունեության հետևանքով արտադրած արտադրանքի և ձեռք բերված գույքի
    -ստացված եկամուտների
    Գործող օրենսդրությամբ չարգելված հիմունքներով ձեռք բերած գույքի:
    6.2. Ընկերության մասնակցի ներդրումը կարող է լինել դրամ, արժեթղթեր, այլ գույք կամ գույքային իրավունքներ, ինչպես նաև դրամական գնահատում ունեցող այլ իրավունքներ:
    Ընկերության հիմնադիրների (մասնակիցների) կամ Ընկերության մեջ ընդգրկվող երրորդ անձանց կողմից ներդրվող ոչ դրամային ավանդների դրամական գնահատականը հաստատվում է ընդհանուր ժողովի կողմից` միաձայն կարգով: Եթե Ընկերության մասնակցի ոչ դրամային ավանդով վճարվող բաժնեմասի անվանական արժեքը (անվանական արժեքի մեծացումը) ավելի է ընկերության պետական գրանցման համար փաստաթղթեր ներկայացնելու պահին սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից, ապա նման ավանդը պետք է գնահատվի անկախ գնահատողի (աուդիտորի) կողմից:
    Կանոնադրական կապիտալում մասնակցի բաժնեմասը գնահատվում է տեղական արժույթով:
    6.3. Ընկերությունում ստեղծվում է պահուստային կապիտալ կանոնադրական կապիտալի 15 տոկոսի չափով: Այս կապիտալի ձևավորումը իրականացվում է շահույթից կատարվող տարեկան մասհատումների միջոցով մինչև նախատեսված չափերին հասնելը: Պահուստային կապիտալ կատարվող մասնատումների չափը սահմանվում է մաքուր շահույթի առնվազն 5 տոկոսի չափով: Պահուստային կապիտալի միջոցների ծախսման կարգը որոշվում է մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից:
    6.4. Սահմանված կարգով առաջացող մաքուր շահույթի բաշխումը Ընկերության մասնակիցների միջև իրականացվում է կանոնադրական կապիտալում մասնակիցների ունեցած բաժնեմասերին համապատասխան` Օրենքով սահմանված կարգով:

    7. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ. ՆՐԱ ՓՈՓՈԽՈՒՄԸ
    7.1. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է __________ (__________________________________) դրամ, որը բաժանված է _____ բաժնեմասերի, մեկ բաժնեմասի անվանական արժեքը կազմում է _____________ դրամ:
    Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը:

    Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն
    6
    ___________________________________________________________________________________________________

    Ընկերության բոլոր ______ բաժնեմասերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և պատկանում են Ընկերության մասնակիցներին, որոնց ցանկը և յուրաքանչյուրի ունեցած բաժնեմասերի քանակը (բաժնեմասը) բերված է սույն կանոնադրության բաղկացուցիչ մաս հանդիսացող հավելվածում:
    7.2. Ընկերության մասնակիցները կարող են իրենց բաժնեմասերը օտարել սույն կանոնադրության 5.1., 5.2. և 5.3. կետերով սահմանված կարգով:
    7.3. Ընկերությունը կարող է փոփոխել կանոնադրական կապիտալի մեծությունը: Այդ մասին որոշումն ուժի մեջ է մտնում պետական ռեգիստրում համապատասխան փոփոխությունների պետական գրանցման պահից:
    Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը հնարավոր է միայն նրա ամբողջությամբ վճարումից հետո:
    Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը կարող է կատարվել.
    -Ընկերության գույքի հաշվին,
    -Ընկերության մասնակիցների լրացուցիչ ավանդների հաշվին,
    -երրորդ անձանց ներդրումների հաշվին:
    Ընկերության մասնակիցների կողմից լրացուցիչ ավանդների ներդրման միջոցով կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշումն ընդունվում է ընկերության ընդհանուր ժողովը` ընկերության մասնակիցների ձայների առնվազն երկու երրորդով: Այդ որոշմամբ պետք է սահմանվի լրացուցիչ ավանդների ընդհանուր արժեքը, ինչպես նաև սահմանվի լրացուցիչ ավանդի արժեքի և այն գումարի` բոլոր մասնակիցների համար միասնական հարաբերակցությունը, որով ավելացնում է նրա բաժնեմասի անվանական արժեքը:
    Լրացուցիչ ավանդները ներդրվում են այդ մասին որոշում ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում:
    Ընկերության մասնակիցների կողմից լրացուցիչ ավանդների ներդրման միջոցով կանոնադրական կապիտալի ավելացման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
    Ընկերության մասնակցի կամ երրորդ անձի դիմումի հիման վրա ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման կարգն ու պայմանները սահմանվում են Օրենքով:
    Ընկերությունն իրավունք ունի, իսկ Օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է նվազեցնել իր կանոնադրական կապիտալը:
    Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցում կարող է կատարվել բոլոր մասնակիցների բաժնեմասերի անվանական արժեքների նվազեցմամբ և (կամ) Ընկերությանը պատկանող բաժնեմասերի մարմամբ:
    Եթե երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական կապիտալի նվազման մասին և սահմանված կարգով գրանցել դրա նվազումը:
    Ընկերության կանոնադրական ակպիտալի նվազեցման կարգն ու պայմանները սահմանվում են Օրենքով:
    Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցում թույլատրվում է նրա բոլոր պարտատերերին տեղեկացնելուց հետո: Վերջիններս այդ դեպքում իրավունք ունեն պահանջելու վաղաժամկետ կատարելու կամ դադարաեցնելու ընկերության համապատասխան պարտավորությունները և հատուցելու վնասները:
    Ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը կամ բռնագրավումը կատարվում է Օրենսգրքով կամ Օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

    8. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
    8.1. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը մասնակիցների (կամ նրանց լիազոր ներկայացուցիչների) ընդհանուր ժողովն է, որն ունի Ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:
    8.2. Ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում.
    1. Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, ինչպես նաև կազմակերպություններ հիմանդրելու կամ դրանց մասնակցելու հարցերը,
    2. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, Ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ,
    3. Ընկերության վերակազմակերպումը
    4. Ընկերության լուծարումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը, լուծարային հաշվեկշիռների հաստատումը,
    5. Ընկերության կանոնադրական կապիտալի չափի մեծացումը
    6. Ընկերության կանոնադրական կապիտալի չափի փոքրացումը

    Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն

    7
    _______________________________________________________________________________________________________

    7. Ընկերության տնօրենի (գլխավոր տնօրենի, գործադիր տնօրենի) նշանակումը, նրա լիազորությունների
    վաղաժամկետ դադարեցումը,
    8. Ընկերության վերստուգիչ հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրությունը և նրանց (նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
    9. Ընկերության աուդիտի իրականացման որոշմն ընդունելը,
    10. Ընկերության ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթերի (ընկերության ներքին փաստաթղթեր) ընդունումը (հաստատումը),
    11. Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների բաշխման հաստատումը,
    12. Օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը:
    8.3. Ընկերության ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող հարցերի լուծումը կատարվում է ժողովի նիստում կամ հեռակա կարգով քվեարկությամբ (հարցման միջոցով): Հեռակա կարգով քվեարկություն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով:
    Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են ընկերության մասնակիցների ձայների կեսից ավելին:
    Սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում (երբ քննարկվող հարցը պահանջում է բոլոր մասնակիցների միաձայնությունը) ժողովը իրավասու է բոլոր մասնակիցների (նրանց ներկայացուցիչների) ներկայության դեպքում:
    Սույն կանոնադրության 8.2. կետի 2,3,4,5,6 ենթակետերում նշված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների ընդհանուր ձայների թվի առնվազն երկու երրորդով:
    Մյուս հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների ձայների թվի մեծամասնությամբ, եթե Օրենքով կամ սույն կանոնադրությամբ տվյալ հարցի վերաբերյալ որոշում ընդունելու համար ավելի մեծ թիվ նախատեսված չէ:
    Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեն (առանց ձայնի իրավունքի) տնօրենը, վերստուգիչ հանձնաժողովի անդամները կամ վարստուգողը, աուդիտն իրականացնող անձը:
    Ընկերության գործադիր մարմինը կազմակերպում է արձանագրության վարումը: Արձանագրությունների գիրքը ցանկացած ժամանակ պետք է ներկայացվի մասնակիցներին: Նրանց պահանջով արձանագրությունների գրքից տրվում են գործադիր մարմնի կողմից հաստատված քաղվածքներ:
    8.4. Հերթական ընդհանուր ժողովները գումարվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Ընդհանուր ժողովները գումարվում են հերթական ֆինանսական տարվա ավարտից երկու ամիս հետո երեք ամսվա ընթացքում: Արտահերթ նիստեր գումարվում են Ընկերության գործադիր մարմնի կողմից, կանոնադրությունում նշված հանգամանքների առկայության դեպքում, ինչպես նաև այն բոլոր դեպքերում, եթե դա են պահանջում ընկերության և դրա մասնակիցների շահերը: Ընդհանուր ժողովները հրավիրվում են և անց են կացվում օրենքով սահմանված կարգով:
    8.5. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումը իրականացնում է տնօրենը:
    Տնօրենը լուծում է բոլոր հարցերը, բացի մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերից: Տնօրենը կազմակերպում է ընդհանուր ժողովի որոշումների կատարումը, հաշվետու է ընդհանուր ժողովին և իրավունք չունի մասնակիցների համար պարտադիր որոշումներ կայացնելու:
    8.6. Ընկերության տնօրենը իր իրավասության պայմաններում
    – առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում` ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ,
    – տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական ռեսուրսները
    – կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային,
    – տալիս է լիազորագրեր,
    – բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ,
    – հաստատում է հաստիքներ
    – իրականացնում է ՀՀ գործող օրենսդրությանը չհակասող, Օրենքով և Ընկերության կանոնադրությամբ իրեն վերապահված կամ ընկերության ընդհանուր ժողովի կողմից տրված այլ լիազորություններ և հանձնարարություններ:
    8.7. Ընկերության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերստուգողը, որն ընտրվում է երեք տարի ժամկետով:
    Տնօրենը չի կարող լինել վերստուգող:

    Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն
    8
    _______________________________________________________________________________________________________

    Վերստուգումը կատարվում է ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, ընդհանուր ժողովի պահանջով կամ վերստուգողի սեփական նախաձեռնությամբ: Վերստուգողը իրավունք ունի Ընկերության պաշտոնատար անձանցից պահանջելու իրեն ներկայացնել բոլոր անհրաժեշտ նյութերը, անձնական բացատրությունները:
    Վերստուգման արդյունքները քննարկվում են Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովում, որի առջև վերստուգողը հաշվետու է: Վերստուգողը ստուգում է Ընկերության ամենամյա հաշվետվությունը, դրամարկղը և կայքը: Վերստուգող չի կարող ընտրվել Ընկերության ապարատում պաշտոններ կրող անձը:
    Ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության ստուգումն իրականացվում է գործող օրենսդրությանը համապատասխան, ՀՀ ֆինանսական և այլ լիազորված մարմինների, հսկողական ծառայությունների կողմից իրենց իրավասության սահմաններում:
    Վերստուգողը ստուգումների արդյունքներն ուղարկում է Ընկերության ընդհանուր ժողով: Վերստուգողը ըստ տարեկան հաշվետվության և հաշվեկշռի կազմում է եզրակացություն: Առանց այդ եզրակացության ընկերության հաշվեկշիռը ենթակա չէ հաստատման ընդհանուր ժողովի կողմից: Վերստուգողը պարտավոր է պահանջել գումարելու արտահերթ նիստ, եթե գտնում է, որ Ընկերության շահերին էական սպառնալիք է առաջացել:
    Ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվության հավաստիությունը վերստուգելու համար ընկերությունն իրավունք ունի ամեն տարի ներգրավել Ընկերության կամ նրա մասնակիցների հետ գույքային շահերով չկապված արհեստավարժ վերստուգիչի աուդիտորի (արտաքին աուդիդ):
    Ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումը կարող է կատարվել նաև նրա մասնակիցներից յուրաքանչյուրի պահանջով: Այս դեպքում վերստուգումը կատարվում է այն պահանջող մասնակցի հաշվին:

    9. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
    9.1. Ընկերությունը կարող է կամավոր վերակազմակերպվել կամ լուծարվել ընդհանուր ժողովի որոշմամբ:
    Ընկերությունը կարող է դատական կարգով վերակազմակերպվել կամ լուծարվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
    Եթե լուծարվող ընկերության գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով:
    Ընկերության վերակազմակերպման ու լուծարման կարգը և պայմանները սահմանվում են Օրենսգրքով և այլ օրենքներով:

    Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն
    9
    ____________________________________________________________________________________________________________________

    «_____________________________» ՍՊԸ կանոնադրության հավելված

    «________________________________»
    ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
    Մասնակիցների ցուցակ

    Մասնակցի անունը, ազգանունը
    անձնագրի տվյալները
    հասցեն
    բաժնեմասերի
    քանակը բաժնեմասի
    չափը
    ստորագրություն
    1. _______________________________
    Անձնագիր__ _______տրված__ __ ____թ.
    _____կողմից
    ______________________________________ %
    2. _______________________________
    Անձնագիր__ _______տրված__ __ ____թ.
    _____կողմից
    ______________________________________ %
    3. _______________________________
    Անձնագիր__ _______տրված__ __ ____թ.
    _____կողմից
    ______________________________________ %
    4. _______________________________
    Անձնագիր__ _______տրված__ __ ____թ.
    _____կողմից
    ______________________________________ %
    5. _______________________________
    Անձնագիր__ _______տրված__ __ ____թ.
    _____կողմից
    ______________________________________ %

    Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն

  2. Բարև Ձեզ: Ես արդեն իսկ այս նմուշով հանդերձ ներկայացել եմ պետ. ռեգիստր, բայց ինձ ասացին, որ այս նմուշը սխալ է: Նոր կանոնադրության մեջ պարտադիր կերպով նշվում է սոց. քարտի համարը, բացի դրանից պարտադիր կերպով պետք է նշվի հայրանունը և այլն…

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *