ՍՊԸ-ն դադարեցրել է գործունեությունը

Քնարիկ․

Բարև ձեզ, եթե մայիսի 15-ից ՍՊԸ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է գործունեությունը, կարո՞ղ է հունիսին մայիսի հաշվետվությունները ուղարկի, ու մայիսի հարկերը վճարի այդ 15-օրվա համար, խոսքը եկամտային հարկի ու սոցի մասին է։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Ոչ թե կարող եք, այլ հակառակ դեպքում կենթարկվեք վարչական պատասխանատվության։

Tigran
Tigran
3 տարի առաջ

Դուք պարտավոր եք հունիսին մայիսի հաշվետվությունները ներկայացնել ու մայիսի հարկերը վճարել,թեկուզ 15-օրվա համար,

Nerses
Nerses
3 տարի առաջ

Պարտավոր եք ներկայացնել հաշվետվությունները։

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

Անկախ անորոշ ժամկետով գործունեության դադարեցմանը՝ եկամտային հարկի ու սոցի հաշվետվությունները պարտավոր եք ներկայացնելու: Եթե ամսական կամ եռամսյակային այլ հաշվետվություններ էլ ունեք՝ այդ թվում թեկուզ 0-ական, ապա անպայման դրանք ևս պետք է ներկայացնեք իրենց ժամկետներում: 

Ruzanna
Ruzanna
3 տարի առաջ

Այո կարող եք, քանի որ համաձայն ՀՕ-ի 53 հոդվածի 9-րդ կետի <<9. Սույն հոդվածի 8-րդ մասի կիրառության իմաստովգործունեության վերսկսում չի համարվում
1) հարկ վճարողի կողմից իր աշխատողների համար օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկումն ու վճարումը (այդ թվումաշխատողի հարկադիր պարապուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի համար), որի դեպքում հարկ վճարողը, որպես հարկային գործակալ, հարկային մարմին է
ներկայացնում եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկ. 5) հարկերի, վճարների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վճարների վճարումը.