ՍՊԸ տնօրենը իր անձնական միջոցներով ձեռք է բերել հումք և նյութ

Arsine.

Եթե ՍՊԸ տնօրենը իր անձնական միջոցներով ձեռք է բերել հումք և նյութ, հետագայում կազմակերպության դրամարկղից կատարվել է վճարում ձեռք բերված հումք և նյութի ձևակերպում, ապա
1. արդյո՞ք նման բան թույլատրվում է
2. եթե թույլատրվում է, ապա ի՞նչ ձևակերպում է տրվում դտ 2111 կտ 5281, ապա դտ 5281 կտ 2511
3. դրամարկղի գրքում որպես թղթակցող հաշիվ գրվում է 5281
Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “ՍՊԸ տնօրենը իր անձնական միջոցներով ձեռք է բերել հումք և նյութ

    1. Շնորհակալ եմ պատասխանի համար, իսկ կարո՞ղ եք ասել, թե 528 հաշիվը ո՞ր դեպքում է կիրառվում, խնդրում եմ, եթե հնարավոր է, օրինակ բերեք: Կանխավ շնորհակալություն:

      0
  1. Հաշիվ 528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով»

    528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

    Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է առհաշիվ անձանց գծով, ինչպես նաև աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքերի գումարը, իսկ դեբետում՝ այդ պարտքերի մարումը, վերաձևակերպումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

    528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5281 «Պարտքեր աշխատակիցներին առհաշիվ գումարների գծով», 5282 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով»:

    Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ աշխատակիցների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

    528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

    Տնտեսական գործառնությունների բովանդակությունը
    Հաշիվների դեբետ
    Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատողի՝ առհաշիվ գործառնությունների գծով կրեդիտային մնացորդի ձևակերպումը որպես ընթացիկ կրեդիտորական պարտք
    228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»

    528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

    Տնտեսական գործառնությունների բովանդակությունը
    Հաշիվների կրեդիտ
    Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում յուրաքանչյուր աշխատողի՝ առհաշիվ գործառնությունների գծով կրեդիտային մնացորդի վերաձևակերպում
    228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *