ՍՊԸ տնօրենը և հիմնադիրը նույն անձն է

Աշիկ.

Եթե ՍՊ Ընկերության տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, և Ընկերությունը դեռևս եկամուտ չունի, ապա կարող է արդյոք հիմնադիրը իրեն` որպես տնօրեն, աշխատավարձ վճարելու համար փոխառություն տրամադրել Ընկերությանը, և արդյոք թույլատրելի է, որ երկու կողմերը` Փոխառու և Փոխատու, նույն անձը լինի: Նաև դա ի՞նչ հաշվապահական ձևակերպում ունի:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “ՍՊԸ տնօրենը և հիմնադիրը նույն անձն է

  1. Քանի որ Հայաստանում գրեթե ոչ ոք ՍՊԸ հիմնադրելուց իրական ներդրած գումարները կանոնադրական կապիտալում ցույց չի տալիս, այլ գրանցում են ասենք 50հազ. դրամ, ապա բնականաբար ընկերության ակտիվները պետք է գոյանան փոխառու միջոցների հաշվին, որն էլ տալիս է ընկերության հիմնադիր(ներ)ը: Սկզբում ինչ-որ քանակի դրամական միջոցներ անպայման տրամադրվում են որպես փոխառություն, որից հասկանալի է, կարելի է տարբեր գործառնություններ անել, նաև աշխատավարձ վճարել: Ձեր ասած դեպքում փոխատուն և փոխառուն նույնը չեն, քանի որ փոխատուն ֆիզ. անձ հիմնադիրն է, իսկ փոխառուն ՍՊ ընկերությունը, որի անունից ուղղակի հանդես է գալիս տնօրենը, որն էլ տվյալ դեպքում նույն անձն է: Իսկ հաշվապահորեն կարող եք ձևակերպել դտ 251, 252,… կտ 513(այստեղ կարող է լինել նաև 412, եթե փոխառությունը տրվում է երկարաժամկետ, բայց քանի որ հիմնականում չգիտես երբ կմարվի, ապա նպատակահարմար է հաշվառել 513-ով, և տարեվերջում արդեն տեսնելով ինչ է եղել, հաշվեկշռում ցույց տալ երկարաժամկետի կամ կարճաժամկետի տողում)

    0
  2. Իսկ այս բացատրությանը կա՞ օրենքով սահմանված որևէ հիմնավորում: Որևէ հոդվածում նշվու՞մ է արդյոք նմանատիպ մի դեպք, երբ կարելի է պայմանագրի երկու կողմում լինել նույն անձի ստորագրությունը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *