Ստաժի վերաբերյալ

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոյով գործող խանութ է մարզում, եթե աշխատող գրանցենք՝ էլի ստաժ չի համարվելու՞ տվյալ աշխատողի համար:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Ստաժի վերաբերյալ

  1. Բարև Ձեզ, հարգելի Գայանե:
    «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հոդված 29. Աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները:
    Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են`
    1) Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու), 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու և այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև ԽՍՀՄ տարածքում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները:
    Դրույթի մինչև 25.07.2019 գործող խմբագրությունը.
    1) Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու, այդ թվում` 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու)… ժամանակահատվածները:
    25.06.2019թ.-ին «(վարձու աշխատանք կատարելու, այդ թվում` 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու)» բառերը փոխարինվեցին «(վարձու աշխատանք կատարելու, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընտանեկան ձեռնարկատիրության մեջ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից հետո միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու)» բառերով: Իսկ 01.07.2019թ.-ին այդ նախադասությունը ընդհանրապես հանվեց օրենքից: Հստակ նշվում է, որ ստաժ չի հաշվարկվում եթե անհատ ձեռնարկատերը համարվել է բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը` ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ կամ օգտվել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից:
    Իսկ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում նշվում է միայն, որ …չաշխատող անձ է համարվում նաև, բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը… խմբագրությունը նույնպես փոխվել է, նախկինում այսպես էր՝ …չաշխատող անձ է համարվում նաև միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը), բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:

  2. Աշխատող գրանցելու դեպքում, նրա համար այն ստաժ համարվելու, միկրոյի համակարգում գործող Ա/Ձ-ի այդ ժամանահատվածն է, որ ստաժ չի համարվում:

    1. Տիգրան ջան, ԱՁ-ն գիտեմ, որ չի համարվում, ինձ աշխատողն է պետք, աշխատողի դեպքում ստաժ համարվում է, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:

  3. Ձեզ համար ստաժ չի համարվում, բայց Ձեզ մոտ գրանցված աշխատողի համար ստաժ է համարվում։

  4. ԱՁ-ի համար գիտեմ, որ չի համարվում, հարգելիներս, ինձ աշխատողի դեպքում էր հետաքրքիր: Շնորհակալ եմ պատասխանների համար:

  5. Աշխատողի համար ստաժ համարվում է այն ժամանակահատվածը, որից սկսած նա գրանցվել է՝ անկախ հարկատեսակից:

  6. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների աշխատողների համար ստաժ հաշվարկվում է, քանի որ Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքով սահմանված է բացառություն միայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *