Ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի վերաբերյալ

Նանա.

Հարգելի հաշվապահներ, 2011թ. ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում գրվել է ակտ շահութահարկի գծով: Այդ գումարը արդյո՞ք պետք էր ներառել շահութահարկի հաշվարկում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի վերաբերյալ

  1. Շահութահարկի մասին օրենքով եկամտից չնվազեցվող ծախս է.
    հոդված 16 է) պետական կամ համայնքների բյուջեներ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները, բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձվողներից:

    0
  2. Շնորհակալ եմ, հարգելի Koryun, հարցիս արձագանքելու համար: Գիտեմ, որ չնվազեցվող ծախս է, իմ հարցը վերաբերվում է նրան, թե արդյոք շահութահարկի հաշվարկի բլանկում այդ գումարը պետք է ինչ որ կերպ արտացոլվի:

    0
  3. Իհարկե պետք է արտացոլվի: Շահութահարկի հաշվարկում կա համապատասխան տող համապատասխան անվանումով:

    0
  4. Սովորաբար ակտում գրում են, որ հայտնաբերվել են “էս էս” խախտումները, ինչի արդյունքում պակաս է ցույց տրվել, օրինակ, 3.0 մլն հարկվող եկամուտ (կամ ավել ծախս), ինչը առաջացնում է 0.6 մլն շ-հարկ, … տույժ, … տուգանք: Այստեղ 3.0 մլնը միացվում է տարեկան համախառն եկամուտին և առանձին նշվում 0119 տողում, իսկ 0.6 մլն-ը միացվում է տարեկան շահութահարկի գումարին (միակ տարբերությամբ, որ հարկայինի կողմից ձևակերպվում է ոչ թե տարվա վերջում, այլ անմիջապես) և մասնակցում կանխավճարի հաշվարկում:

    0
  5. Շնորհակալ եմ պատասխանների համար: Արթուր, իսկ շահութահարկի գծով տույժ տուգանքը չի՞ արտացոլվում հաշվարկում:

    0
  6. Քանի որ հարկային մարմնի հաշվարկված տույժերն ու տուգանքները շահութահարկով ծախս չեն դիտվում, դրանք արտացոլվում են միայն Ձև 2-ում (եթե, իհարկե, այն կազմում եք):

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *