Ստուգման վերաբերյալ

Rip.

Հարգելի գործընկերներ, սպասում եմ Ձեր պատասխաններին կապված հետևյալ հարցերի հետ.
2009թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների համար հարկայինը ստուգել է կազմակերպության եկամտահարկը, սոց. վճարը և ԱԱՀ-ն:
1. 2010թ.-ին կազմակերպությունը հայտնաբերել է, որ 2009թ. 3-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում իր կողմից մատուցած ծառայության 1 հաշիվ ֆակտուրա ներառված չէ, և այդ հաշիվը ներառել է 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում, քանի որ 3-րդը ստուգված էր: Այժմ մեզ մոտ հարկային ստուգումներ են և տեսուչներն ուզում են ակտ գրել 60 տոկոս, որ մենք թաքցրել ենք ԱԱՀ-ն: Ձեր կարծիքով իրավունք ունե՞ն նման ակտ գրելու, թե՞ ոչ:
2. Բացի այդ հայտնաբերել են, որ 2009թ. 2-րդ և 3-րդ եռամսյակների աշխատավարձը և հետևաբար սոց. վճարն ու եկամտահարկը հաշվետվություններով պակաս է ցույց տրվել, քան իրականում եղել է, սակայն շահութահարկով նվազեցվել է ամբողջ գումարը: Ցանկանում են սրա համար ևս ակտ գրել 60 տոկոս: Ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ ակտ կարղ են գրել հարկային տեսուչները:
Սպասում եմ Ձեր արձագանքներին:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Ստուգման վերաբերյալ

  1. Հարգելի Rip, իմ կարծիքով տեսուչները ճիշտ են, քանի որ հաշիվը պետք է ոչ թե ներառեիք հաջորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկի մեջ, այլ ներկայացնեիք ճշգրտված հաշվարկ: Ինչ վերաբերում է 2-րդ կետին, հարցը անհասկանալի է: Եթե աշխատավարձի գումարները իրոք պակաս են ցույց տրվել հաշվետվությունով, իսկ շահութահարկի առումով նվազեցվել են, ապա տեսուչները ճիշտ են: Բացի դա, փաստորեն աշխատավարձից հարկվող գումարների մասով էլ է պարտավորություն առաջանում:

  2. Հարգելի Նարեկ, իմ կողմից նշված ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև աշխատավարձը, սոցն ու եկամտահարկը վերաբերվում են ստուգված ժամանակաշրջանի, որի ընթացքում ոչինչ չի արձանագրվել: Իսկ ստուգված ժամանակաշրջանի համար ես ճշտված հաշվետվություն չէի կարող տալ, ոչ էլ հարկայինը կընդուներ այդ հաշվետվությունը: Ինչպես նաև հարկայինն էլ չի կարող խախտում արձանագրել: Ստացվում է պարադոքսային վիճակ, ո՞րն է ելքը այս դեպքում: Խնդրում եմ, ով հայտվել է նման իրավիճակում, արձագանքեք:

  3. Ինչքան հասկացա 3-րդ եռ ստուգվա՞ծ էր: Ապա ինչպե՞ս եք պատկերացնում ստուգված ժամանակաշրջանի համար ճշգրտված հաշվարկի ներկայացումը h.accntnt շնիկ gmail.com

  4. Հարգելի Rip, ստուգող տեսուչները 60 տոկոս տուգանք կարող են կիրառել 2-րդ և 3-րդ եռամսյակների համար միայն վերստուգման հանձնարարագիր ունենալու դեպքում, քանի որ 2009թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակները արդեն ստուգվել է նշված հարկատեսակների գծով: Եթե տեսուչները կարողանան հիմնավորել (աշխատողներից վերցված բացատրություններով կամ 22 հոդված կիրառելով), որ 2009թ. 2-րդ և 3-րդ եռամսյակների աշխատավարձը իրականում այն է, ինչ որ հաշվետվությամբ է արտացոլված, ապա ձեր մոտ կառաջանա թաքցված շահույթ դրանից բխող հետևանքներով:

  5. Անորոշություն կա հարցում, ես չհասկացա` երբ է ստուգվում և որ ժամանակահատվածի համար: Հանձնարարագրում ի՞նչ է նշված: Եթե արդեն ստուգվել է, պիտի այդ ժամանակ խախտումը արձանագրվեր, եթե չի արձանագրվել, ուրեմն պիտի վերստուգում նշանակվի: Իսկ եթե հիմա են ստուգում, ապա պիտի ստուգեն մինչև հիմա,այսինքն 2009-ից մինչև 2011 1-ին եռամսյակը ներառյալ, այդ դեպքում ոչ մի տուգանք էլ չպիտի կիրառվի, քանի որ վերջին հաշվով ԱԱՀ հաշվարկվել է: Ամեն դեպքում տուգանք չպետք է կիրառվի:

    Երկրորդ հարցի վերաբերյալ:
    Ինչ է նշանակում “իրականում եղել է”: Սոց. և եկամտահարկի հաշվետվությունները կազմվում է աշխատավարձի հաշվարկի հիման վրա, կազմվում է տեղեկագիր, մարդ ստորագրում է, թե ինչքան է ստանում, այդ հաշվարկի հիման վրա ձևակերպվում է ծախս և նշվում շահութահարկի հաշվարկում: Հիմա ո՞ր մեկում է սխալը, ամեն դեպքում կամ շահութահարկով կկիրառեն տուգանք կամ սոց վճարներով, ձեռք է տալիս, որ սոցով կիրառեն:

  6. Ընդհանրապես ես դեմ եմ 60% տուգանքի, կամ պետք է կիրառվի 25 հոդվածը 10%, կամ 27 հոդվածը 50%, որովհետև ստացվում է մեկ խախտման համար երկու պատիժ, հլա վարչական 169 էլ հետը երրորդ: Դա իրավագիտության մեջ սխալ դիրքորոշում է, ինչքան ես գիտեմ: Տույժերը 23 հոդվածով պետք է կիրառվի, դեմ չեմ, բայց տուգանք` մեկը, թեկուզ մաքսիմալը, բայց մեկը: Այս հարցը պետք է լուծվի ԱԺ մակարդակով, և ես ջանքեր եմ գործադրում այդ ուղղությամբ:

  7. Հարգելի Marshal, 3-րդ և 4-րդ եռամսյակներում աշխատողներին իրականում վճարվել է այն աշխատավարձը, որը նշված է աշխատավարձի տեղեկագրերում, և ոչ թե հաշվետվություններում նշված աշխատավարձը: Իսկ 22 հոդվածը կիրառելը ճիշտն ասած չհասկացա, ո՞նց կարող են կիրառել այդ հոդվածը, երբ այդ ժամանակաշրջանը արդեն ստուգվել է, էլի վերստուգման հանձնարարագրի հիման վրա՞:

  8. Հարգելի RIP, 22 հոդվածը կիրառելը ես նկատի ունեի 2009թ-ի տարեկան շահութահարկի գծով ծախսերը պակասեցնելու նպատակով, եթե 3-րդ և 4-րդ եռամսյակներում աշխատողներին իրականում վճարվել է այն աշխատավարձը, որը նշված է աշխատավարձի տեղեկագրերում, ուրեմն տեսուչները իմ կարծիքով կարող են ծասս չընդունել միյան սոց վճարի ավել մասը: Նման պայմաններում երևի ստուգումը կասեցնեն և փորձեն իրականացնել վերստուգում: Ինչ վերաբերվում է 10% և 50% տուգանքներին, դրանցից առաջինը հաշվապահական հաշվառումը խախտումով վարելու համար է, իսկ երկրորդը հարկը թաքցնելու, այնպես որ նույն արարքի համար չէ :

  9. Հարգելի Դավիթ Ասատրյան, ԱԱՀ-ի գումարը վերաբերվում է 2009թ. 3-րդ եռամսյակին, այդ ժամանակաշրջանը ստուգված է և խախտում չի հայտնաբերվել այն ժամանակ: Ներկայումս ստուգում են 2009թ. 4-րդ եռամսյակից-2011թ. 1-ին եռամսյակները, և տեսել են, որ 4-րդում ներկայացրած ԱԱՀ-ի գումարը վերաբերում է 3-րդ եռամսյակին:
    Իսկ աշխատավարձի հետ կապված ասեմ, որ 2009թ. 3-րդ և 4-րդ եռամսյակների հաշվարկային և վճարային տեղեկագրերով այլ գումար է /ավելի մեծ/, քան ներկայացված է հաշվետվություններում: Սակայն այս խախտումը նախորդ ստուգման ժամանակ ևս չեն արձանագրել, իսկ այժմ, երբ ստուգում են 2009թ. շահութահարկը, մտադրություն ունեն խախտում արձանագրեն նաև եկամտահարկի ու սոց-ի գծով էլ, ինչպես նաև շահութահարկի գծով: Ես գտնում եմ /օրենքը մեկնաբանելով/, որ կարող են խախտում արձանագրեն և տուգանք կիրառեն միայն շահութահարկի գծով, բայց ոչ եկամտահարկի ու սոցի գծով /քանի որ դրա գծով նշված ժամանակաշրջանն արդեն ստուգված է/:
    Շնորհակալություն, որ կան Ձեզ նման անձիք, ովքեր փորձում են թեթևացնել հարկ վճարողներին առաջադրվող տուգանքների բեռը օրենքի մակարդակով:

    Հարգանքներով
    Հ.Ա.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *