Ստուգում (2009թ․)

Ստուգում

-Ծանոթացեք, Աստղիկը մեր գլխավոր հաշվապահն է:
-Բարև, բալիկ:
-Բարև Ձեզ:
-Դե, եկել ենք ստուգենք (քմծիծաղով ասաց հարկային տեսուչը):
-Հանձնարարական ունե՞ք:
-Չե, լևիյա (կիսալսելի ձայնով ասաց տեսուչը):

“Լևի” պատասխանեցի բոլոր հարցերին, քանի որ շեֆը “դաբրո” էր տվել:

“Ստուգման” ակնկալիքները չարդարացան: Աչքերում “այլ բի բեք” արտահայտությամբ տեսուչը հրաժեշտ տվեց մեզ: Տնօրենիս հայացքը մեկնաբանվում էր հետևյալ կերպ “վիդաութ բրեդ ընդ սոլթ քոդ դոգս”, որը անշուշտ բարկացաց էր հարկային տեսչության “ընկերական” այցից:

Տեսուչը դռների արանքում էր, երբ մուսան այցելեց նրան և հարցրեց “ինչքա՞ն պարտք ունեք”, “չունենք” խմբակային պատասխանից հետո հոգոցով գլխիկոր հեռացավ:

Այդ հոգոցը հաստատեց իմ արդեն վաղուց իմացած ճշմարտությունը: Ամեն ինչ կախված է մեզանից, ցանկացած հարցին գրագետ ու պատշաճ մոտեցումը կտա իր պտուղները: Վերացել են այն ժամանակները, երբ պետական մարմինների կողմից կոռուպցիոն անարխիան ճնշում եր ցանկացած բիզնես: Բոլորս էլ ուզում ենք օրենքների շրջանակներում մինիմալի հասցնել հարկային պարտավորությունները, բայց, ինչպես իմ հաշվապահ ընկերներից մեկն է ասում, պետք չէ մոռանալ, որ մենք հարկեր փոխանցում ենք ոչ թե հարևան Ադրբեջանի պետական բյուջե, այլ ՄԵՐ երկրի պետական բյուջե: Աճեցնելով ձեր բիզնեսը, աճեցրեք (վախենում եմ այս հատվածում շատ սազող “բարգավաճել” բառը օգտագործեմ, քանզի այն կարող է դիտվել որպես PR) պետությունը:

Բարին ընդ Ձեզ:

Հեղինակ`  Alfa Cassiopeya

3+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Ստուգում (2009թ․)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *