29/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Մուշեղ
Մուշեղ
14 տարի առաջ

Պետք է կազմվի մեքենայի վարձակալության պայմանագիր և երթուղային թերթիկ: Վառելիքը պետք է դուրս գրվի ողջամիտ չափերով և ծախս դիտվի, եթե դա անհրաժեշտ է եկամտի ստացման համար: Սակայն կասկածներ ունեմ, որ ՀՏ-ըն չի ընդունի ձեր անհատույց վարձակալությունը, քանի որ այդ դեպքում փաստորեն դուք օգտվում եք կրկնակի` նախ չեք վճարում եկամուտ աշխատակցին, հետևաբար չեք պահում եկամտահարկ, և երկրորդ` դուրս եք գրում վառելիք և այն ծախս ճանաչում:

Անահիտ
Անահիտ
14 տարի առաջ

Հարգելի Մուշեղ, իհարկե շնորհակալ եմ արձագանքի համար: Ես Ձեր ասածը շատ լավ հասկանում եմ: Սակայն իրականում աշխատակիցը օգտագործում է իր սեփական մեքենան առանց վարձավճարի: Այս դեպքում մի՞թե կազմակերպությունը չի կարող նրան տրամադրել վառելիք` կնքելով համապատասխան ձևի պայմանագիր: Սակայն ամբողջ հարցը նրանում է, որ ես չեմ կարողանում գտնել համապատասխան անհատույց վարձակալության պայմանագրի ձև: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Արթուր°
14 տարի առաջ

Անհատույց օգտագործման պայմանագրով շատ ճիշտ է վառելիք ծախսագրելը (իհարկե չափի մեջ), դա լրիվ օրենքի սահմաններում է, բացի այդ` եթե լիներ վարձակալության պայմանագիր, չէ՞ որ եկամտահարկ կվճարվեր 10%, իսկ շահութահարկը կնվազեցվեր 20 %-ով: