Կարո՞ղ են արդյոք վարձակալական վճարները ներառվել ծախսերի մեջ

Արամ.

Բարև ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիրման աշխատում է շրջանառության հարկով:
Հարց 1. Կարո՞ղ են արդյոք վարձակալական վճարները ներառվել ծախսերի մեջ:
Հարց 2. Եթե այո, ապա ֆիզիկական անձից վարձակալած տարածքի վարձավճարը կարե՞լի է ներառել, թե ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարց 1. Այո, եթե հաշիվներով ամրագրված է
Հարց 2. Այո, պայմանագրով ու ընդունման հանձնման ակտով:

Արթուր

Բարև Ձեզ, Արամ։ Հավանաբար նկատի ունեք՝ կարելի է արդյոք նվազեցնել շրջանառության հարկը՝ վարձավճարը դիտարկելով որպես ծախս կազմակերպության համար։ Պատասխանը՝ այո, համաձայն ՀՕ հոդված 258 3-րդ կետի․

Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները: