Վարձակալության պայմանագրի օրինակելի ձև

Աննա.

Հնարավո՞ր է տրամադրել առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի`օրինակ գազել մակնիշի ավտոմեքենայի վարձակալության պայմանագրի օրինակելի ձև և անհրաժեշտ է նոտարի վավերացումը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Վարձակալության պայմանագրի օրինակելի ձև

  1. Հարգելի Աննա պայմանագրի օրինակելի ձև հնարավոր է տրամադրել բոլոր դեպքում, սակայն դրա կազմումն առանձնապես բարդ չէ, և յուրաքանչյուր կազմակերպության համար այն յուրովի է, դու ինքդ էլ կարող ես փորձել կազմել այն` պահպանելով Քաղ. օրենսգրքի իմպերատիվ նորմերը:
    Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր, այսինքն նոտարական վավերացում չի պահանջվում:
    Սակայն օգտակար է նաև իմանալ, որ պայմանագիրը կարող է նոտարական վավերացում ստանալ նաև կողմերից որևէ մեկի պահանջով, թեկուզև օրենքով տվյալ տեսակի գործարքների համար այդ ձևը չի պահանջվում:

  2. տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրին կից պարտադիր է արդյոք կազմել հանձնման-ընդունման ակտ?

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *