22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արփինե
Արփինե
16 տարի առաջ

Հաշվառման գիրք ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: Դուք պարտադիր պետք է ունենայիք դրամարկղի գիրք՝ հարկայինով հաստատված, և աշխատանքային գրանցամատյան՝ Ձեր կնիքով հաստատված՝ վարձու աշխատողներին գրանցելու համար: Իմ կարծիքով՝ ՀԴՄ ապարատը պարտադիր է բնակչության սպասարկման գործում:

"ՀԱԿՏԷԴ" հաշվապահական ընկերություն
"ՀԱԿՏԷԴ" հաշվապահական ընկերություն
16 տարի առաջ

Barev Dzez! ete duq patrastvum eq matucel tsarajutun bnakchutyany HDM aparaty partadir e.Ajl manramasnutynneri hamar ajceleq mer ejy ev texadreq Dzer harcery; http://groups.to/armenianaccountants/
kam greq;armenian.accountants շնիկ gmail.com

Harganqnerov

Jora
Jora
16 տարի առաջ

Հարկայինի կողմից հաստատված դրամարկղի գիրք մենք ունենք, աշխատակիցների գրանցամատյան նույնպես: Հարցը վերաբերվում է առաքման գիրք ունենալ-չունենալուն: ՀԴՄ անհրաժեշտ է կանխիկ գործառությունների ժամանակ,իսկ եթե գումարը մուտքագրում են հաշվարկային հաշվին – այդ դեպքում ինչի է անհրաժեշտ ՀԴՄ-ն:

Աննա
Աննա
16 տարի առաջ

Բարև Ձեզ,նախ ասեմ,որ ինչպես վերը նշեցիք, դուք պատրաստվում եք վարձույթի ծառայություններ մատուցել,հետևաբար այստեղ առաքման գրի մասին խոսք լինել չի կարող.առաքման գիրքն օգտագործում են ապրանքը վաճառելիս,ձեր ձեռք բերած ապրանքներն այսպես թե այնպես հետ են վերադարձվելու,իսկ հետագայում,երբ դրանք այլևս չօգտագործեք,կարող եք պարզապես դուրս գրել` ծախսագրելով:Ինչ վերաբերումէ ՀԴՄ-ի ապարատին,եթե կազմակերպություններն են վերցնելու,նրանք կփոխանցեն Ձեր հաշվին,այդ դեպքում այն պետք չէ,իսկ եթե անհատները ,ապա` պետք է,քանի որ անհատները գումար իրենց հաշվից չեն փոխանցելու,այլ իրենց սեփական միջոցներից,իսկ փոխանցման դեպքում բանկում ստիպված են վճարել միջնորդավճար,որը կարծում եմ ոչ մեկի համար էլ ցանկալի չէ: