Վերջնահաշվարկի կատարում

Լուսինե.

Ես Երևանի քաղաքացի եմ, և դեկտեմբերի 29-ին դուրս եմ եկել աշխատանքից, որտեղ աշխատել եմ 2 տարի, և այդ տարիների ընթացքում չեմ ստացել արձակուրդային: Սակայն մեր կազմակերպությունը, որը հանդիսանում է ՍՊԸ, հրաժարվում է վճարել իմ վերջնահաշվարկըˋ ասելով, որ նման բան գոյություն չունի, չնայած այն բանի, որ ես գրանցված եմ եղել: Խնդրում եմ ասեք, ու՞մ դիմեմ, որպեսզի կարողանամ լիարժեք տեղեկանալ, արդյոք ունեմ ես այդ իրավունքըˋ պահանջելու ինձ հասանելիք վերջնահաշվարկը, թե՞ ոչ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Ernest
Ernest
15 տարի առաջ

Աշխատանքային օրենսգիրք, հոդված 130 !!!

Արուսյակ
Արուսյակ
15 տարի առաջ

Եթե գործատուի հետ եղել է աշխատանքային պայմանագիր, ապա գործատուն պարտավոր է վճարել վերջնահաշվարկ: Եթե գործատուի հետ եել է քաղաքացիաիրավական պայմանագիր, ապա այս դեպքում արձակուրդ չի տրամադրվում քաղաքացուն, այսինքն վերջնահաշվարկ չի արվում:

Anahit
Anahit
15 տարի առաջ

Համաձայն եմ Արյուսակի կարծիքի հետ և առաջարկում եմ Ձեզ դիմել ֆինանսական հաշտարարին Էրեբունի հյուրանոց: