Վերջնահաշվարկի հետ կապված

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Հարցս հետևյալն է՝ 1994-2017 թվականը աշխատել եմ համայնքապետարանում: 2017 թվականի հունվարից ազատվել եմ աշխատանքից: Աշխատանքային պայմանագիր գործատուի հետ կնքվել է 2006 թվականին: 1994 -2006 թվականները ամենամյա արձակուրդ չեմ գնացել և վերջնահաշվարկի ժամանակ տվել են վերջին 3 տարվա արձակուրդայինս, այժմ անցել է 6 ամիս, և ես ցանկանում եմ բողոքարկել մնացած արձակուրդայինիս համար: Խնդրում եմ ասել` իրավունք ունե՞մ բողոքարկելու և եթե այո` օրենքի ո՞ր կետով:Նշեմ նաև, որ ունեմ գործատուի հետ համաձայնագիր վերջնահաշիվս ստանալու պահին:

Կիսվել՝

1 մեկնաբանություն - “Վերջնահաշվարկի հետ կապված

  1. Եթե 2006-2017թթ.-ների արձակուրդը օգտագործել եք, և խոսքը վերաբերում է միայն 1994-2006 ժամանակաշրջանի արձակուրդին, ապա հաշվարկը` 3 տարվա համար, ճիշտ են կատարել, քանի որ աշխատանքային օրենսգրքի ընդունումից հետո այն հետադարձ ուժ ունի մինչև 2003թ.-ը:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *