Վերջնահաշվարկ

Roza.

Խնդրում եմ ասեք, վերջնահաշվարկի ժամանակ սոց. վճար պահվում է, թե ոչ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Վերջնահաշվարկ

  1. Հարգելի գործընկերներ, բայց չէ որ «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ” հրամանի 36 կետում: ասվում է, որ սոց վճարներ չի հաշվարկվում արձակման նպաստից, իսկ վերջնահաշվարկը հարկվում է ընդհանուր հիմունքներով, նշանակում է վերջնահաշվարկից պահվում է սոց վճար . հաշվարկվում է գուրծատուի սոցը
    “36. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում օրենքով սահմանված դեպքերում (մասնավորապես` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում) գործատուն վարձու աշխատողին վճարում է արձակման նպաստ` օրենքով սահմանված կարգով և չափերով (առնվազն մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ առանձին դեպքերում` 2 շաբաթվա աշխատավարձի չափով, որը հաշվարկվում է վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձի չափից ելնելով): Վարձու աշխատողին վճարվող արձակման նպաստից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:
    Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է վարձու աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ (աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե օրենքով կամ աշխատանքային պայմանագրով այլ կարգ նախատեսված չէ)` վերջնահաշվարկի օրը վճարելով աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները: Վարձու աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու սոցիալական վճարների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ: Վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:
    Օրենքով սահմանված դեպքերում (մասնավորապես` կազմակերպության վերակազմակերպում կամ լուծարում, գործատուի մոտ աշխատողների թվի կամ հաստիքների կրճատում) ազատվող յուրաքանչյուր վարձու աշխատողի համար զբաղվածության հիմնադրամ փոխանցվող գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:
    Գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց օրենքով սահմանված կարգով և չափերով վճարվող գումարներից (գործազրկության նպաստ, կրթաթոշակ), ինչպես նաև աշխատանքի դիմաց վճարվող նպաստներից սոցիալական վճարներ չեն կատարվում: Վարձատրվող հասարակական աշխատանքներում մասնակցող անձանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարվող գումարներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:”

  2. Խնդրում եմ ասեք, 32500 դրամ նվազագույն աշխատավարձից 3% սոց. վճար պահվու՞մ է, թե ոչ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *