Վերջնահաշվարկ

Սարգիս.

Բարև Ձեզ, եթե աշխատողը ընդունվել է 25/10/19-ին, 01/04/20-ից չի գալիս աշխատանքի, ազատվում է 15/10/20-ին, արդյո՞ք հասնում է վերջնահաշվարկ: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

10 thoughts on “Վերջնահաշվարկ

  1. Եթե 01/04/20-ից չի գալիս աշխատանքի, ինչու՞ չեք ազատել աշխատանքից: Այո, հասնում է վերջնահաշվարկ, աշխատած ամբողջ ժամանակահատվածի համար հասանելիք արձակուրդայինի չափով։

    1. Բարև Ձեզ: Ես նկատում եմ, որ Դուք բոլոր հարցերին պատասխանում եք: Ուզում եմ իմանալ հաշվապահական դասընթացներ անցկացնու՞մ եք:

  2. Անպայման պետք է վճարել վերջնահաշվարկ, եթե աշխատակիցն ունի չօգտագործված արձակուրդի օրեր:

  3. Շնորհակալ եմ պատասխանների համար: Այսինքն՝ ստացվում է մարդը նույնիսկ ուղիղ 6 ամիս չի աշխատել ու հասնո՞ւմ է արձակուրդ: Կամ 6.5 ամիս տանը նստած հանգստացել է ու այդ 6.5 ամսվա համար էլ պե՞տք է տանք արձակուրդ: Կասեք, կոնկրետ քանի՞ օր է հասնում արձակուրդ:

  4. 19 թվից 2 ամիս, 20թ.-ից 3 ամիս, այսինքն` 5 ամսվա վերջնահաշվարկ ունի /արձակուրդային/:

  5. Եթե օրինական չեք ազատել աշխատանքից այդ ընթացքում, ապա իր չեկած ամիսների հաշվարկով էլ պետք է վերջնահաշվարկ տաք։ Հաշվարկվում է 25․10․19-ից առ 15․10․20, այսինքն` մեկ տարի գրանցված աշխատող է, ուրեմն ՝ 24 օր 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և 20 օր՝ 5 օրյայի դեպքում։

  6. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը: Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *