Վերջնահաշվարկ

Սարգիրս.

Բարև Ձեզ: Եթե ես գրանցված աշխատող եմ եղել և աշխատել եմ 2,5 տարի և արձակուրդում եղել եմ ընդամենը երեք օր: Աշխատանքից ազատվելուց վերջնահաշվարկ ինչպե՞ս է արվում:

Կիսվել՝

3 մեկնաբանություն - “Վերջնահաշվարկ

  1. Աշխատանքից ազատվելուց վերջնահաշվարկ կատարելու համար վճարման է ենթակա ազատման ամսվա աշխատավարձը, բյուլետենի գումարը ու չօգտագործված արձակուրդը, ավելի լավ է ազատման ժամկետը երկարաձգելով ազատվեք՝ արձակուրդը ստանալով, այն նաև ստաժ է:

  2. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե ՀՀ աշխատանքային օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

  3. Ամեն տարվա համար դուք ունեք արձակուրդի իրավունք, եթե չի տրամադրվել արձակուրդը, ապա ամեն ամսվա համար ունեք փոխհատուցվող օրեր, վերջնահաշվարկի ժամանակ կատարվելու է հաշվարկ փոխհատուցման գումար + վճարման ենթակա աշխատավարձ:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *