Վերջնահաշվարկ

Հասմիկ.

Բարի երեկո, հուսամ ինձ կօգնեք: Ես աշխատանքի եմ անցել գործատուի մոտ ըստ աշխատանքային պայմանագրով 2020 թվականի սեպտեմբերի 10-ից, բայց գործատուն պայմանագիրը կնքել է սեպտեմբերի 1-ից մինչև 2020.թ դեկտեմբերի 31-ով: Աշխատավարձ պայմանագրում նշված է 120 000 դրամ: Սեպտեմբերի, հոկտեմբերի, նոյեմբերի համար չի վճարել ամբողջությամբ՝ միայն 50 000 դրամ, այն էլ ոչ մի տեղ չի դրվել ստորագրություն իմ կողմից, դեկտեմբերի մինչև 9-ը գնացել եմ աշխատանքի, սակայն չվճարվելու պատճառով հրաժարվել եմ աշխատելուց, գործատուն ինձ և մի քանի հոգու ևս ուղարկել է տուն՝ սպասելու գումարի: Ես որոշել եմ ազատվել աշխատանքից և պահանջել վերջնահաշվարկ, սակայն չգիտեմ ճի՞շտ եմ արդյոք հաշվում.
120 000 * 0,15 (տուժանք) = 18 000 դրամ
120 000 * 3 (ամիս) = 360 000 դրամ
18 000 (տուժանք) * 3 (ամիս) = 54 000 դրամ
360 000 + 54 000 = 414 000 * (23% + 2%) եկամտ.սոց) + 3 000 զինվոր = 106 500
414 000 – 106 500 =

6 մեկնաբանություն - “Վերջնահաշվարկ

  1. Ճիշտ չեք հաշվել: Նախ տուժանք չեք կարող պահանջել, դա որպես կանոն պահանջում են դատական կարգով ու որոշակի դեպքերում, փորձից ելնելով եմ ասում, դուք փաստացի դեռ համարվում եք հավանաբար գրանցված աշխատող, որը չի գնում աշխատանքի կամ անհարգելի բացակայում է: Դեռ կարող եք դիմել առողջապահական ու աշխատանքի տեսչություն, կամ բանակցեք ու ավարտեք աշխատանքային հարաբերությունները:

  2. Դուք գիտեք, եթե աշխատել եք մինչև դեկտեմբերի 9-ը, ապա դեկտեմբերը չեմ կարծում, որ լրիվ կհաշվարկվի աշխատավարձ: Բացի դրանից տույժերը հաշվարկվում են օրական կտրվածքով, ոչ ավել քան աշխատավարձը: Սոց. վճարները հաշվարկվում են 2.5 տոկոս: Հետո նայած քանի օրյա աշխատանքային շաբաթ եք ունեցել հասնում է վերջնահաշվարկ:

  3. Բայց ինչպես չեմ կարող պահանջել տուժանք յուրաքանչյուր ուշացված օրվա համար, եթե օրենքն է դա նաև պահանջում: 5 օրյա գրաֆիկ է:

  4. Տույժի հաշվարկը միանշանակ չէ, աշխատավարձի ուշացման յուրաքանչյուր օրվա համար հաշվարվում է տույժը, այսինքն` ամիսը վերջացավ մինչև հաջորդ ամսվա 15-ից հետո միայն կարող եք հաշվարկել, այնուհետև հաջորդ ամսվա օրերը կարող եք հաշվել ամսի ավարտից հետո հաջորդ ամսվա 16-ից և այդպես շարունակ, նաև ձեզ հասնում է աշխատած ամիսների համար կուտակված արձակուրդի օրեր, մեկ ամսվա համար 5 աշխատանքային շաբաթվա դեպքում 1.67 օր, իսկ 6 օրյայի համար 2 օր, որն էլ կլինի ձեր վերջնահաշվարկի գումարը: Չաշխատած օրերն էլ մի հաշվեք:

  5. Բացի ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի 30-րդ հոդված 3 մասի կիրառելի է նաև պահանջ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի Հոդված 411.
    Պատասխանատվությունը դրամական պարտավորությունը չկատարելու համար
    Այս 1. Ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու ձշդեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների։

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *