23/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Ըստ ԱՕ 186-րդ հոդվածի 1-ին մասի՝
Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
Իսկ ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը 2020 թվականից սահմանված է՝ 1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ: Հաշվարկի համար պետք է նկատի առնեք, թե հունվարի 1-12-ի ընթացքում աշխատողը քանի օր (եթե գրաֆիկով է՝ ըստ գրաֆիկի) պետք է ներկայանար աշխատանքի և կատարեր իր հասանելիք աշխատանքը: Նկատի ունեցեք, որ հունվարի՝ աշխատանքային նորմալ ռեժիմով օրերի թիվը 16 օր է, ամսի 27-ը տեղափոխվել է:

Ամիկում
Ամիկում
6 տարի առաջ

Պարապուրդում գտնված օրերի համար հաշվեք միջին աշխատավարձը ըստ ԱՕ-ի հաշվարկման սկզբունքի (ինչպես կհաշվարկեիք արձակուրդային գումարը) և վերցրեք 2/3-ը: Եթե ստացված մեծությունը փոքր է, քան այսօրվա օրենքով նվազագույն աշխատավարձը, հիմք եք ընդունում նվազագույն աշխատավարձը: