Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում: Աշխատողը ազատվում է աշխատանքից 08.01.2021թ.-ին, ընդունվել է 16.06.2020թ.-ին:
հունիս – 25 300դր. (ներառյալ հարկերը)
հուլիս – դեկտեմբեր – 337 000
Դեկտեմբերի աշխ. դեռ չենք վճարել, պետք է վճարենք վերջնահաշվարկի հետ:
Եվ կարո՞ղ եմ արդյոք հարկայինով ազատման դիմումը 13.01.2021թ.-ին կատարել:
Կարող եք հարկայինով ազատման դիմումը 13.01.2021թ.-ին կատարել, եթե գրանցման հայտը ներկայացնեք մինչև եկամտային հարկի հաշվարկի ներկայացնելը:
Կներեք՝ ճի՞շտ Ձեզ հակացա, կարող եմ 13.02.2021-ին և՛ դիմումը հարկայինով ներկայացնել, և՛ գրանցման հայտը:
Ազատման մասին հարկայինին ներկայացնում եք գրանցման հայտի միջոցով, այսինքն՝ տվյալ աշխատողի գրանցման հայտում լրացում խմբագրում կատարելով ու ներկայացնելով:
Վերջնահաշվարկի համար պետք է գրեք նաև 5-օրյա, թե 6-օրյա գրաֆիկով է աշխատում:
5օրյա