Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասե՞ք խնդրեմ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի բանկային հաշվից պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին փոխանցված օգնության գումարը ինչպե՞ս ձևակերպել, կարո՞ղ եմ դեբետագրել 728 հաշվին և ծախս ճանաչել: Որևէ պարտավորություն առաջանու՞մ է:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Տալ հաշվապահական ձևակերպումներ

  1. Այո, դտ 728 կտ 252, Հաշվետու ժամանակաշրջանի վերջում անհատույց տրված ակտիվների գծով ծախսերի դուրս գրումը շահույթին կամ վնասին՝ դտ 331 կտ 728:

  2. Բարև Ձեզ։ Նկատի ունեցեք նաև, որ համաձայն Հարկային օրենսգրքի հոդված 123 1-ին կետի 5) ենթակետի համաձայն շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են․

    5) գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը.

  3. Քանի որ շահութահարկով չեք հարկվում ապա միայն այսքանը դտ 728-կտ252: Տարվա վերջում ֆինանասկան արդյունք տարեք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *