Տնօրենի աշխատանքից ազատում

Մարիամ.

Բարև Ձեզ
խնդրում եմ ինձ հուշեք,ՍՊԸ-ն ունի պարտքեր,եթե տնօրենը փոփոխվում է ով է պատասխանատու պարտքերի համար հին տնօրենը,թե` նորը և, եթե կա ուշացած հաշվետվություն, վարչական տույժը պետք է վճարի հին տնօրենը,թե նորը
Շնորհականություն

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Տնօրենի աշխատանքից ազատում

  1. Մարիամ ջան,եթե պարտքը վերաբերում է կազմակերպությանը,ուրեմն դա տնօրենի հետ անձնապես կապ չունի,պարտքը և տույժը վճարելու է կազմակերպությունը,ոչ թե անձամբ տնօրենը:

    0
  2. Հարգելի Մարիամ, տնօրենը, որպես անձ, պատասխանատվություն չի կրում ՍՊԸ-ի գործունեության համար, այլ կրում է այն պաշտոնը, որը ցանկացած անձ կարող է զբաղեցնել: Իսկ պարտավորությունները հարկային նույնպես տնօրենի վրա չեն, այլ կազմակերպության: Տնօրենը ընդամենը ղեկավարող մարմին է, աշխատող, իսկ պարտավորություննները` ՍՊԸ-ինը:

    0
  3. պարտքեր ունի կազմակերպությունը եւ ոչ թե տնօրենը, եւ պատասխանատվությունը կրում է կազմակերպությունը, եթե այդ պարտքերը չեն առաջացել տնօրենի անգործութփյամբ, որն ապացուցված է դատարանի կողմից, իսկ հաշվետվությունները հանձնելու ժամկետում տնօրենը դեռ աշխատում էր, բայց չի հանձնել, ապա ինքն է վճարելու վարչական տույժը:

    0
  4. Եթե վարչական տույժը տրվել է նախկին տնօրենի ժամանակ, ամա նա էլ վճարելու է, քանի որ վարչական տույժերը տրվում են տնօրենի անուն ազգանունով, ինչպես նաև հաշվ. հաշվառման աշխատանքների կազմակերպման համար պատասխանատու է ընկերության գործադիր մարմնի ղեկավարը, Ձեր դեպքում տնօրենը

    0
  5. Հարգելի մարիամ, համաձայն ՀՀ Քաղ, Օր., տնօրենը կրում է ֆինանսական պատասխանատվություն կազմակերպության վնասների /տուգանքների/ համար, եթե դրանք առաջացել են տնօրենի ապօրինի գործունէության կամ անգործության պատճառով: Հետևաբար, անհրաժեշտ է պարզել, թե արդյոք այդ տուգանքները առաջացել են տնօրեի մեղքով, թե հաշվապահը ուղղակի թերացել է և ժամանակին չի ուղարկել հաշվետվությունները: Ինչն վերաբերում է պարտավորություններին, ապա, եթե դրանք կազմակերպության բնականոն գործունէության հետևանքով են առաջացել /կտ. պարտքեր ձեռքբերումների գծով և այլն/ և տնօրենը միանշանակ չի կրում ոչ մի ֆին. պարտավորություն:
    Հետևությունը մեկն է` անհրաժեշտ է մանրամասն վերլուծել տնօրենի գործունէությունը:

    0
  6. Մարիամ ջան, աշխատում եմ հարկադիր կատարման ծառայությունում, կարող եմ վստահ ասել, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ընդհանրապես պատասխանատվություն չի կրում ընկերության պարտքերի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան /պահանջատեր հանդիսացող/ իրավաբանական, պետական և այլ… մարմինների կողմից նշված պարտքի գումարի առաջացման հետևանքով տնօրենի մեղքը հաստատող համապատասխան դատական ակտ չկա:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *