Տուգանք դրամարկղային գիրք չվարելու համար

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, ես ունեմ ՍՊԸ, որը զբաղվում է առևտրով և շրջանառության հարկ վճարող է հանդիսանում, նաև ունի ՀԴՄ: Արդյո՞ք պետք է ունենալ դրամարկղային գիրք: Եթե այո, ապա կասե՞ք` ինչքա՞ն է սահմանվում տուգանքը դրամարկղային գիրք չունենալու համար:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Տուգանք դրամարկղային գիրք չվարելու համար

  1. Հարգելի Արմեն, ծանոթացեք խնդրեմ “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի հոդված 13-ին.

    Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելը, դրամարկղային գրքի վարման կանոնները խախտելը

    Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու դեպքում գանձվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չգրանցելու դեպքում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

    Դրամարկղային գրքի վարման օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելու դեպքում գանձվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ դրամարկղային գրքի վարման օրենսդրությամբ սահմանված կանոնների խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին խախտելու դեպքում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

    Սույն հոդվածով նախատեսված տուգանքները ենթակա են վճարման պետական բյուջե՝ խախտումը արձանագրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *