Տուգանք հաշվետվությունը ժամկետից ուշ ներկայացնելու համար

Հեղինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
հաշվետվությունները (օրինակ` ԱԱՀ հաշվարկը) ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում ի՞նչ տուգանք է սահմանված, և դրանք ո՞ր օրենքով են ամրագրված: Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Տուգանք հաշվետվությունը ժամկետից ուշ ներկայացնելու համար

  1. “Վարչական իրավախախտումների վերաբերյալ” Հայաստանի Հանրապետության
    օ ր ե ն ս գ ի ր ք

    Հոդված 1691. Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը

    Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը`
    առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

    Նվազագույն աշխատավարձի չափսը համաձայն նվազագույն ամսեկան աշխատավարձի մասին օրենքի 3-րդ հոդվածի կազմում է 1000 դրամ, տուգանքի չափը կկազմի 15000-ից 20000 դրամ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *