Տուրիստական ընկերությունը վաճառում է զբոսաշրջային ծառայությունների փաթեթ

235

Կարեն.

Տուրիստական ընկերությունը հարկվում է շրջանառության հարկով: Եթե վաճառում ենք տուրիստական ծառայությունների փաթեթ (հյուրանոց, տրանսպորտ, սնունդ, գիդի ծառայություն) և բաղադրիչներից և ոչ մեկը սեփական չեն, արդյո՞ք կարելի է այնպես ձևակերպել, որ հարկման օբյեկտ հանդիսանա ոչ թե հենց տուրփաթեթի վաճառքի գինը, այլ հյուրանոցից, տրանսպորտային ընկերությունից և ռեստորանից ստացվող միջնորդավճարը: Այս խնդիրը վերաբերում է գրեթե բոլոր ներգնա տուրօպերատորներին: Խնդրում եմ օգնել՝ ձևակերպման մեխանիզմ կամ ճիշտ պայմանագրային ձև առաջարկելով:

Շնորհակալություն:

2 մեկնաբանություն - “Տուրիստական ընկերությունը վաճառում է զբոսաշրջային ծառայությունների փաթեթ

  1. Ես միայն կարող եմ Ձեզ ասել, որ տուրիստական ընկերությունները աշխատում են կոմիսիայի պայմանագրերով, ինչն էլ հենց ենթադրում է, որ պետք է հարկվի միջնորդավճարը:

  2. Իսկ կասե՞ք՝ կոմիսիայի պայմանագիրը ինչպե՞ս կազմել և որտեղի՞ց ձեռք բերել: Այն կազմվում է հյուրանոցների և միջնորդ կազմակերպության միջև՞:

Մեկնաբանել և վաստակել ֏25

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *