Փոխառության գումարը վերցված է ֆիզիկական անձից…

Նարինե.

Հարցս հետևյալն է, փոխառության գումարը վերցված է ֆիզիկական անձից, ով կապ չունի տվյալ կազմակերպության հետ: Սակայն նորմալ ետ է վերադարձվել գումարը` բանկային փոխանցմամբ, տվյալ ֆիզիկական անձի հհ-ին: Ինչ խնդիրներ կարող են առաջանալ: Շնորհակալ եմ նախապես:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Փոխառության գումարը վերցված է ֆիզիկական անձից…

  1. Հարգելի Նարինե,
    Իմ կարծիքով այստեղ որևէ խնդիր առաջանալ չի կարող, եթե այդ ֆիզանձի հետ կա կնքված պայմանագիր փոխառության վերաբերյալ: Ուղղակի եթե այդ գումարի դիմաց տոկոս է վճարվել ֆիզանձին, այն կնշվի եկամտահարկի հաշվետվության մեջ (12) տողում և դրա դիմաց եկամտահարկ կվճարեք (“Եկամտահարկի մասին օրենքի” հոդված 6, “գ” կետ): Չմոռանաք նաև հոդված 14 – “Համախառն եկամուտը նվազեցվում է եկամուտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար 30 000 դրամի չափով:”

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *