Փոխառության տրամադրում

Emil.

Հարգելիներս, կարո՞ղ եք ինձ օգնել մի հարցում: Կարող է արդյոք կազմակերպության հիմնադիրը, որը միևնույն ժամանակ կազմակերպության տնօրենն է, փոխառություն տրամադրել որպես անհատ անձ այդ նույն կազմակերպությանը: Նախապես շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Փոխառության տրամադրում

  1. Այո,կարծում եմ կարող է,և տնօրենը ,և հիմնադիր տնօրենը երկուսն ել կարող են փոխառություն տրամադրել կազմակերպությանը:

    0
  2. Բարև Ձեզ Էմիլ,այս հարցն արդեն քննարկվել է,ամեն դեպքում պատասխանեմ,այո կարող է, քանի որ փոխառության պայմանագրում մի կողմը հանդիսանում է կազմակերպությունը,որը ներկայացնում է տնօրենը `ի դեմս,մյուս կողմից տնօրենը որպես ֆիզ. անձ,որը գումար է տալիս ոչ թե ինքն իրեն,այլ `կազմակերպությանը,հետագայում երբ կազմակերպության դրամարկղում համապատասխան գումար է հավաքվում,կազմակերպությունը պարտավոր է ելքի օրդերի միջոցով վերադարձնել այդ գումարը

    0
  3. Հարգելի Էմիլ, իհարկե կարող է, քանի որ մի կողմից տնօրենը հանդես է գալիս կազմակերպության անունից, մյուս կողմից որպես ֆիզ, անձ և կարող է իր անունից տրամադրել փոխառություն կազմակերպությանը

    0
  4. Իրավաբանները գտնում են, որ նման պայմանագիրը անվավաեր է, քանի որ չնայած մի կողմից տնօրենը հանդես է գալիս կազմակերպության անունից, մյուս կողմից որպես ֆիզ. անձ, միևնույնն է նա մնում է նույն անձը և չի կարող ինքն իր հետ պայամանգիր կնքել:
    Եթե տնօրենը նաև միակ հիմնադիրն է, ապա նա ընդունում է որոշում փոխառություն տրամադրելու վերաբերյալ: Եթե հիմնադիրը միակը չէ, ապա կարելի է պայմանագիր կնքել տնօրենի և հիմադիրի միջև:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *