Փոխառության տրամադրում

Emil.

Հարգելիներս, կարո՞ղ եք ինձ օգնել մի հարցում: Կարող է արդյոք կազմակերպության հիմնադիրը, որը միևնույն ժամանակ կազմակերպության տնօրենն է, փոխառություն տրամադրել որպես անհատ անձ այդ նույն կազմակերպությանը: Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սաթենիկ

Այո,կարծում եմ կարող է,և տնօրենը ,և հիմնադիր տնօրենը երկուսն ել կարող են փոխառություն տրամադրել կազմակերպությանը:

Աննա

Բարև Ձեզ Էմիլ,այս հարցն արդեն քննարկվել է,ամեն դեպքում պատասխանեմ,այո կարող է, քանի որ փոխառության պայմանագրում մի կողմը հանդիսանում է կազմակերպությունը,որը ներկայացնում է տնօրենը `ի դեմս,մյուս կողմից տնօրենը որպես ֆիզ. անձ,որը գումար է տալիս ոչ թե ինքն իրեն,այլ `կազմակերպությանը,հետագայում երբ կազմակերպության դրամարկղում համապատասխան գումար է հավաքվում,կազմակերպությունը պարտավոր է ելքի օրդերի միջոցով վերադարձնել այդ գումարը

Anushik

Այո, կարող է, հարկավոր է փոխառության պայմանագիր կնքել դրա համար:

xxx

անհատ ձեռներեցը իրավունք չունի: սպը-ի դեպքում կարող է:

Անդրանիկ

Հարգելի Էմիլ, իհարկե կարող է, քանի որ մի կողմից տնօրենը հանդես է գալիս կազմակերպության անունից, մյուս կողմից որպես ֆիզ, անձ և կարող է իր անունից տրամադրել փոխառություն կազմակերպությանը

silva

Բարև Ձեզ
Անուշիկ ջան ասացեք խնդրեմ հատուկ ձև կա այդ պայմանագիրը կնքելու համար:

Anushik

Ես ունեմ նմանատիպ պայմանագրի ձև, կարող եմ ուղարկել

silva

Անուշիկ ջան շնորհակալ եմ արձագանքի համար,խնդրում եմ ուղարեք silvik շնիկ mail.am

նարինե

Իրավաբանները գտնում են, որ նման պայմանագիրը անվավաեր է, քանի որ չնայած մի կողմից տնօրենը հանդես է գալիս կազմակերպության անունից, մյուս կողմից որպես ֆիզ. անձ, միևնույնն է նա մնում է նույն անձը և չի կարող ինքն իր հետ պայամանգիր կնքել:
Եթե տնօրենը նաև միակ հիմնադիրն է, ապա նա ընդունում է որոշում փոխառություն տրամադրելու վերաբերյալ: Եթե հիմնադիրը միակը չէ, ապա կարելի է պայմանագիր կնքել տնօրենի և հիմադիրի միջև: