Փոխառություն հիմնադրից

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցիս.
Եթե կազմակերպությունը իր հիմնադրից մի քանի տարվա ընթացքում անընդհատ փոխառություններ է վերցրել և լուծարվելիս հիմնադրին պարտք է մնացել 800000դր, ի՞նչ պետք է անել այս դեպքում: Արդյոք սա կդիտվի որպես եկամուտ: Աշխատել է ՓՄՁ-ով:
Նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Փոխառություն հիմնադրից

  1. Հարգելի Աննա,
    լուծարվելիս կազմակերպության պարտքերը մարվում են հաշվապահական հաշվեկշռի “Պասիվ” – ի` ներքևից վերև հերթականությամբ: Այսինքն, սկզբից կմարեք աշխատավարձի, սոց. վճարների, բյուջեի և այլնի նկատմամբ պարտքերը, հետո նոր փոխառությունը: Փոխառության մարումը, բնականաբար, չի դիտվի որպես եկամուտ:

  2. Բարև Ձեզ, Արա:
    Գիտե՞ք, կազմակերպությունը միայն 1-ին տարում է 2 գործարք կատարել, որից հետո 2.5 տարի որևիցե գործարք չի իրականացրել: Պարզապես այդ տարիների ընթացքում ցույց է տրվել վճարում տնօրենին, և կատարվել են համապատասխան սոց.վճարումները: Եվ փոխառությունը հիմնադրից վերցվել է հաշվապահորեն ցույց տալու, թե այդ վճարումները որտեղից են կատարվել (քանի որ դրամարկղում և բանկում գումար չկա): Հետևաբար ես չգիտեմˋ փոխառությունը ինչպես մարեմ:
    Նախապես շնորհակալություն:

  3. Եթե կազմակերպությունը լուծարվում է և ազատ դրամական կամ այլ միջոցներ չունի փոխառության գումարը ետ տալու հիմնադրին, և միաժամանակ առկա է հիմնադրի որոշումը, որ հիմնադիր/ներ/ը այն ետ չեն պահանջելու, ապա փոխառության գումարը հարկային նպատակներով դիտվում է ժամկետանց կրեդիտորական պարտք, արտացոլվում է լուծարային շահութահարկի /պարզեցված շահութահարկի/ հաշվարկում, հարկվում է շահութահարկով:
    Փոխառության գումարը հիմնադրին չվերադարձնելու կամ լուծարային հաշվարկում ցույց չտալու պարագայում, լուծարային ստուգման ժամանակ հարկային մարմինը իրավունք ունի այն գանձել, հաշվարկելով նաև տույժեր և տուգանքներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *