Սոց. վճարի հաշվարկ

Narine.

Բարև ձեզ:
Կարո՞ղ եք ինձ պատասխանել այս հարցիս.
տեղի ունեցավ օտարերկրյա քաղաքացիներից սոց. վճարումների փոփոխություն:
Իսկ ինչ վերաբերվում է եկամտահարկի հաշվարկին, չեմ կարող գտնել ոչինչ, կատարվե՞լ է փոփոխություն, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալ եմ:
Եթե կարող եք, գրեք էլ. փոստիս nara_yag շնիկ mail.ru

Կիսվել՝

7 մեկնաբանություն - “Սոց. վճարի հաշվարկ

  1. Հարգելի Նարինե ջան, փոփոխությունների մասին դեռ ստույգ ինֆորմացիա չկա, ես ինքս էլ եմ անհամբեր սպասում օրենքների հրատարակմանը:
    Տեղյակ լինելուն պես կուղարկեմ նաև Ձեզ:
    Հույսով եմ, համագործակցությունը կլինի փոխադարձ:
    Ինձ կարող եք հեռաձայնել 094 304 904, 091 333 965

  2. Շնորհակալ եմ, Արծրուն ջան, բայց ես շաբաթվա վերջ պետք է հաշվարկեմ աշխատավարձ, ինչպե՞ս անեմ դա, դեռ չիգիտեմ: Արծրուն ջան, բայց կայքում արդեն կա այդ փոփոխությունը և ուժի մեջ է դեկտեմբերի 1-ից: Եթե ցանկանաք, էլ. փոստի հասցեն գրեք, ուղարկեմ: Իհարկե` փոխադարձ:

  3. Հարգելի Նարինե ջան, փոփոխություն կա օտարերկրացիների գծով, նույն կերպ եք հաշվարկում, ինչպես ՀՀ քաղաքացիների համար, բայց եկամտահարկի հաշվարկը նույն կերպ է հարկվումˋ 10 %-ի չափով:

  4. Հարգելի Նարինե ջան, ես ինքս տեղեկացվել եմ սեմինարից, որ եկամտահարկի հաշվարկում ոչ մի փոփոխություն չկա, միայն սոց. վճարումների փոփոխություն:

  5. Համաձայն չեմ Լիանայի հետ 10 %-ի վերաբերյալ, դա վերաբերվում է այլ եկամուտների, որոնք նկարագրված են 22 հոդվածում, ինչ վերաբերվում է աշխատավարձին, ապա հարկվում է նույն սկզբունքով, առանց անձնական նվազեցման 30,000 ՀՀ դրամ:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *