Փոխտնօրենը գումար է կանխիկացրել դոլարային հաշվից

Գոհար.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: ՍՊԸ-ի փոխտնօրենը կազմակերպության դոլարային հաշվից իրականացրել է կանխիկացում, սակայն կազմակերպությունը արտարժույթի համար դրամարկղային գիրք չունի, չի վարում: Եթե ձևակերպվի, որ կանխիկացումը իրականացվել է հիմնադրի կողմից նախկինում տրված փոխառությունը վերադարձնելու համար, ամեն դեպքում դրամարկղի մուտք ու ելք պետք է կատարվի, այնպես չէ՞: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը: Նախապես շնորհակալություն:

2 մեկնաբանություն - “Փոխտնօրենը գումար է կանխիկացրել դոլարային հաշվից

  1. Լիովին ճիշտ եք: Տվեք հրաման՝ փոխտնօրենին գործուղելու այնպիսի երկիր, որտեղ այդ երկրի արժեթուղթը դոլար է: Հաշվի առնելով օրապահիկի սահմանաչափը՝ տվեք գործուղման հրամանը այդ օրերի չափով: Այնուհետև գործուղումը չի ստացվի, և նա գումարը փոխանակման կետում կփոխարկի դրամի և իր անունից հետ կվերադարձնի ընկերության դրամարկղ: Կամ դոլարով հետ կվերադարձնի դոլարի բանկային հաշվին: Կամ այդ ընթացքում ընկերությունը ձեռք կբերի արտարժույթի գիրք:

  2. Շատ շնորհակալ եմ պատասխանի համար: Իսկ եթե փոխարկման կտրոնը չի պահել, առանց այդ կտրոնի մուտք անելը սխալ կլինի՞: Մի խնդրանք էլ: Կասե՞ք` որտեղ կարող եմ նայել կառավարության հաստատած օրապահիկի չափերը:

Մեկնաբանել և վաստակել ֏25

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *