Փոստային առաքումով գնված ապրանքի մաքսազերծում

Մուշեղ.

Ողջույն հայրենակիցներ: Խնդրում եմ ինձ օգնեք մեկ հարցում: Ցանկանում եմ գնել ապրանք ինտերնետ խանութից արագ առաքումով, կուզեի պարզել` մաքսազերծման գին կա՞ սահմանված: Ապրանքի գինը մոտավոր 800 ամերիկյան դոլլար է: Ւնձ տեղեկացրեցին, որ պարտադիր մաքսազերծում կլինի: Խնդրում եմ օգնեք, և եթե կլինի, կասե՞ք ինձ մաքսազերծման օրինաչափությունը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Փոստային առաքումով գնված ապրանքի մաքսազերծում

  1. Հարգելի Մուշեղ,
    Ես ինքս շատ անգամներ եմ պատվիրել ինտերնետ խանութից ապրանքներ: Ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստան ներմուծված ծանրոցը կարող է քաղաքացուն հանձնվել անվճար- եթե ծանրոցի հայտարարագրված գումարը չի գերազանցում 150,000 ՀՀ դրամը, և ծանրոցի քաշը մինչև 20 կգ է:
    Բայց եթե Դուք պատվիրել եք DHL արագ փոստային ծառայության միջոցով, ապա Ձեր անձը հաստատող փաստաթղթով մոտենում եք իրենց գրասենյակ, վճարում եք 4,000 դրամ, որպեսզի կազմվի մաքսային փաթեթ, և ինձ թվում է` Դուք կվճարեք 150,000 դրամը գերազանցող մասի 32%ը:

    0
  2. Բարև ձեզ: Ինչպե՞ս են գնահատում աճուրդով գնված ապրանքը, օրինակ, հեռախոս, որը արդեն չի արտադրվում, որը աճուրդով գնել եմ օրինակ 10$:

    0
  3. Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է փոստային մաքսազերծմանը: Հուզող հարցի պատասխանը վերևի պատասխանի մեջ որոշակի առումով ստացա: Եթե ես այս տարվա ընթացքում էլի եմ ապրանքներ պատվիրել նույն փոստային ծառայության միջոցով, մոտավորապես մի 10-15 դոլլարի շրջանակներում, հիմա այդ պատվիրվող ապրանքի գինը գումարվելու՞ է դրան, կամ այդ գումարը, որը որ հաշվարկվում է, որ 180 օրվա ընթացքում չպետք է գերազանցի 150.000 դրամ և 20 կգ: Այդ քանակությունը հաշվարկվում է կոնկրետ անձի վրա, թե՞ տան հասցեի:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *