Փորձաշրջանի հետ կապված

Լիանա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալում է. աշխատում եմ բանկում, նոր ընդունված ժամանակ ինձ 5 ամիս պահեցին փորձաշրջանի մեջ, ասելով, որ երբ որ ֆիզից վերադառնամ այդ ժամանակ էլ հրամանս կտան: Հիմա ուզում եմ վերադառնալ աշխատանքի, սակայն ասում են, որ պետք է նորից փորձաշրջան անցնեմ: Կասեք ինձ՝ դա օրինական է՞:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարելի ասել՝ այո, ելնելով նրանից որ օրենքով հետևյալն է. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները. 1) կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը. 2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը. 3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը: Ֆիզ. արձակուրդը դա ևս ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատված է, իրենք պարզապես ուզում են համոզվել թե ինչպիսի աշխատող կլինեք, դա բանկերին բնորոշ է:

Գայանե

Փորձաշրջանի ժամկետը աշխատանքային պայմանագրում հիմնականում սահմանվում է մինչև երեք ամիս: Նախքան փորձաշրջանի ժամկետի լրանալը աշխատանքային պայմանագիրը հնարավոր է լուծել՝ առնվազն 3 օր առաջ ծանուցելով: Այո, ճիշտ է պետք է նորից մրցույթով անցնեք։

Karine

Կարծում եմ նման հարցերը կարգավորվում են ներքին կանոնակարգով և ֆիզ. արձակուրդից հետո փորձաշրջան անցնելը նորմալ է։

Nerses

Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.
1) կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը.
2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը.
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը.
5) օրինական գործադուլի ժամանակահատվածը, եթե աշխատողը օրենքով սահմանված կարգով մասնակցում է գործադուլին:
Եթե Դուք անցել եք 5 ամսվա ձեր պայմանավորված փորձաշրջանը, ապա փորձաշրջանի կարիք չկա, կամ պետք է գործատուն որոշի համապատասխանում եք այդ պաշտոնը զբաղեցնելուն և պետք է աշխատեք կամ չհամապատասխանելու դեպքում երեք օր առաջ գրավոր ձևով պետք է ծանուցի Ձեզ: