Փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրություն

Գագիկ.

Խնդրում եմ մանրամասն ներկայացնեք փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրության կանոնները`նշելով,թե աշխատանքային օրենսգրքի որ կետին է արվել հղումը:Շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրություն

  1. ՀՀ Աշխ. օրենսգիրք
    Հոդված 91. Փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս
    1. Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:
    2. Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:…
    Հետևաբար վարձատրությունը կատարվում է ինչպես սովորական աշխատողի դեպքում բոլոր սոց. պահումներով և հարկերով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *