Քանի՞ ամսվա համար պետք է վճարվի սոց. վճար

Աննա.

Կարո՞ղ եք կողմնորոշել, եթե աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է 2011թ-ի փետրվարի 28-ից մինչև մարտի 31-ը, իսկ հրամանը տրվել է ապրիլի 1-ին, ապա քանի՞ ամսվա համար պետք է վճարվի գործատուի կողմից տրվող սոց վճարը: Նաև անհատական հաշվետվության մեջ ժամկետը ինչպե՞ս պետք է նշվի – փետրվարի 28-ից մարտի 31, թե՞ ապրիլի 1: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Քանի՞ ամսվա համար պետք է վճարվի սոց. վճար

  1. Սոց.վճարները հաշվարկվում են աշխատավարձի հետ` հիմք ընդունելով տաբելը, եթե փետրվարի 28-ին ներկա է դրվել տաբելում և հաշվարկվել է աշխատավարձ, ուրեմն սոց. վճարներ հաշվարկվում է ավտոմատ, նույնը նաև ապրիլի 1-ին է վերաբերում: Իսկ ինչ վերաբերում է հրամանին, նախ երևի ի նկատի ունեք ազատման հրամանը, եթե հրամանի տեքստում գրված է ազատել ապրիլի 1-ից, ուրեմն նշանակում է ժամը 9-00ից, այսինքն ապրիլի 1-ին էլ չի աշխատելու: Իսկ անհատական հաշվետվությունում գրվում է մարտի 31:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *